Tuesday, 08 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Երևանում, Արարատի և Վայոց ձորի մարզերում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կազմակերպվում են «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական դասընթացները։

Ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, կարևորելով տեղական ժողովրդավարությունը Հայաստանում, նշում է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդները, որոնք կորցրել են իրենց տունն ու հնարավորությունները, հայտնվել են Հայաստանի տարբեր համայքներում, որևէ կերպ չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին։ Հենց այս պատճառով մտածեցինք իրականացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա փոխանցել գիտելիքներ և առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք ակտիվորեն ներգրավված լինեն համայնքային կյանքում»։

Դասընթացի առանցքում տեղական ժողովրդավարության կարևոր գործիքների ու մասնակցային մեխանիզմների ներկայացումն է՝

– Ի՞նչ է տեղական ինքնակառավարումը

– Ո՞րոնք են տեղական ինքնակառավարման մարմինները

– Ո՞րոնք են ՏԻՄ-երի լիազորությունները

– Բնակչության մասնակցության ձևերն ու մասնակցությունը ընտրություններին

– Բնակիչների մասնակցությունը ՏԻՄ-երի գործունեությանը

– Տեղական հանրաքվեներ

– Մասնակցային բյուջետավորում

– Հանրային բաց լսումներ և քննարկումներ

– Խորհրդակցական մարմիններ և այլն։

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ նշում է․  «Ժողովրդավարական մեխանիզմների իմացությունը թույլ է տալիս քաղաքացիներին մասնակցել իրենց համայնքների կառավարմանը և որոշումներ կայացնել իրենց վերաբերող հարցերում: Սա, մի կողմից ապահովում է բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքին, մյուս կողմից իշխանությունների վրա հանրային վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է»:

Ծրագրի ղեկավար, ԵԱԴ նախագահության անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ տեղական ժողովրդավարությունը կարևոր է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ համայնքներն իրենք կարող են որոշել իրենց առաջնահերթությունները և ռեսուրսների բաշխման արդյունավետ ձևերը: Տեղական ժողովրդավարության գործարկումը նպաստում է նաև քաղաքացիների քաղաքական կրթությանը և մասնակցային մշակույթի ձևավորմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում կուժեղացնի ժողովրդավարական ինստիտուտները։

Ծրագրի համակարգող, արցախցի Ինեսսա Մուսայելյանն էլ նշել է․ «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ծրագիրը երկու փուլից է բաղկացած՝ առաջին փուլում եռօրյա դասընթացների արդյունքում վերապատրաստվել են 40 ուսուցանող, որոնք այսօր արդեն կազմակերպում են մեկօրյա դասընթացներ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։  Դասընթացներն իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի կարգախոսն է «Տեղական ժողովրդավարություն՝ քո ուժը համայնքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում