ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը 2024թ. սեպտեմբերի 1-5-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած՝ 2024թ. կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի (IAWP) տարեկան համաժողովին։
Ինչպես տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, համաժողովի ընթացքում անցկացվել են թեմատիկ սեմինարներ՝ նվիրված կանանց դերի հզորացմանը, գենդերային հավասարությանը և առաջնորդությանը:
Համաժողովին, որը քրեական արդարադատության ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է, հայկական պատվիրակությունը մասնակցել է առաջին անգամ։
Դրա շրջանակներում նաև հանդիպումներ և փորձի փոխանակմանը միտված քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
Համաժողովին հայկական պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ՆԳՆ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ներկայացուցիչներ: