86 տարեկանում կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին, որը 1990-ականներին երկրում տնտեսական բարեփոխումներ է իրականացրել, սակայն հետագայում բանտարկվել է մաոիստական ապստամբների դեմ արյունալի պատերազմում մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ֆուհիմորին մահացել է սեպտեմբերի 11-ին։ Նույն օրն ավելի վաղ նրան այցելել են մտերիմ գործընկերները՝ նշելով, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ֆուհիմորիի դուստրը X սոցիալական հարթակում գրել է, որ իր հայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Ֆուհիմորին՝ ճապոնացի ներգաղթյալների որդին, Պերուի առաջին ասիացի նախագահն է եղել և պաշտոնավարել է 1990-2000 թվականներին։