Saturday, 05 10 2024
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

Վատիկանի Ալիեւյան «առումը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իտալիա այցի կապակցությամբ մենք անդրադարձել էինք հանգամանքին, որ նրան ուղեկցում էր տիկինը՝ Մեհրիբան Ալիեւան: Վերջինս տարիներ առաջ «Հեյդար Ալիեւ հիմնադրամի» միջոցներով ֆինանսավորել է Վատիկանի մի քանի վերականգնողական ծրագրեր, ուշադրություն էինք հրավիրել Կաթոլիկ եկեղեցու հովվապետի եւ Իտալիայի կառավարության հարաբերությունների եւ առհասարակ միջազգային քաղաքականությանը Հռոմի պապի ազդեցության վրա:

Մեր կանխատեսումը, որ Մեհրիբան Ալիեւն ամենեւին էլ ճամփորդական նպատակներով չէ, որ ամուսնուն ուղեկցել է, հաստատվում է. սեպտեմբերի 11-ին Սուրբ աթոռ է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքպերովը եւ Վատիկանի քաղաք-պետության նահանգապետ կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալզագայի հետ ստորագրել «Սուրբ Պողոս» բազիլիկի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման պայմանագիր:

Ֆորմալ առումով գործարքի ադրբեջանական կողմը դարձյալ հանդիսանում է «Հեյդար Ալիեւ հիմնադրամը»: Դա նշանակում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել, ավելի ճիշտ՝ Վատիկանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնվել է Մեհրիբան Ալիեւայի եւ Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հանդիպման ընթացքում:

Ամենեւին էլ բացառված չէ, որ նույն ժամերին, երբ Իլհամ Ալիեւը բանակցել է Իտալիայի նախագահի եւ վարչապետի հետ, Մեհրիբան Ալիեւան արժանացել է հենց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը: Այսպես թե այնպես՝ փաստ է, որ Ադրբեջանը Սուրբ աթոռի հետ շարունակում է գործնական հարաբերություններ խորացնել:

Եվ այս համատեքստում ամենեւին էլ արտառոց չէ, որ Վատիկանի պաշտոնաթերթն ներկայիս Արեւելյան Անդրկովկասի քրիստոնեական ժառանգությունն անվանել է «ուդի-աղվանական»: Ճիշտ է, Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանի միջամտությունից հետո նույն տեղում ներկայացվել է նաեւ հայկական տեսակետը, բայց եթե բանավեճի փուլում Վատիկանը գործնական պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ, ապա բացահայտվում է, որ Սուրբ աթոռը Բաքվի հետ խորքային կապեր ունի:

Ադրբեջանի առաջնահերթություններից մեկը Կովկասում աղվանա-ուդիական ինքնության միջազգայնացումն ու այդ ժառանգության իրավահաջորդության լեգիտիմացումն է: Ղազախստանում «Քոչվորների համաշխարհային խաղերի» բացմանն Իլհամ Ալիեւի բացակայության բուն պատճառն այն է, որ նա քաղաքակրթական ինքնության հարց է լուծում:

Սա, թերեւս, հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենախնդրահարույց եւ չափազանց բարդ հարցն է, որ եթե չկարգավորվի՝ իրավական ոչ մի պայմանագիր ըստ էության չի գործելու, որովհետեւ Բաքվի քաղաքակրթական հավակնությունները չեն սահմանափակվում ԽՍՀՄ-ից ժառանգած սահմաններով, ընդգրկում են Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը:

Հնարավո՞ր է այդ խնդիրը բերել հայ-ադրբեջանական քաղաքական բանակցությունների օրակարգ: Այս փուլում դա հնարավոր չէ, բայց որ Վատիկանի հետ Բաքվի խորացող հարաբերությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին ազդել, ազդում եւ ազդելու են՝ երկու կարծիք լինել չի կարող:

Հայաստանի կառավարությունն, իհարկե, Վատիկան-Բաքու համագործակցությանը միջամտել չի կարող, բայց մի՞թե չկա նաեւ դրանք հակակշռելու հնարավորություն: Վատիկանի Ալիեւյան «առումը» քաղաքական հաղթաթուղթ է, որպեսզի նա հասնի Ադրբեջանի ներկայիս տարածքում հայկական ինքնության բացառմանը: Իսկ դա լրջագույն հետեւանքներ է ունենալու հայ-ադրբեջանական հետագա հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում