Saturday, 05 10 2024
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

Մոսկվայի «վրացական ճակատը»՝ Հայաստանին «աքցանի մեջ առնելու» սպառնալիք

ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության մամուլի եւ հանրային կապերի բյուրոյի հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Վրաստանում «կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ եւ բռնությամբ տիրանալ իշխանությանը», ՌԴ ԱՀԾ գնահատմամբ, կարեւորագույն դեր է վերապահված ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին:

ՌԴ ԱՀԾ-ն Վրաստանում «բողոքի զանգվածային ակցիաների միջոցով իշխանազավթման» վաշինգտոնյան մտադրության մասին երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է տարածում: Ըստ երեւույթին, առաջին «ահազանգը լավ չի տեղ հասել»: Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցով ԱՄՆ կազմակերպված հանդիպմանը:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հավելյալ ինտրիգ է հաղորդել երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ մտնելու մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը: Վրաստանը, թեև խորհրդարանական կառավարման երկիր է, բայց նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ:

Զուրաբիշվիլին միանշանակորեն աջակցում է ընդդիմությանը, ընտրապայքարին նրա մասնակցությունը կարող է միավորող նշանակություն ունենալ: Փորձագետ Պաատա Զաքարեշվիլիի կարծիքով՝ ընդդիմությունը նույնիսկ կարող է առանձին թևերով մտնել խորհրդարան և այնտեղ կոալիցիա կազմել:

Ռուսաստանի ԱՀԾ հայտարարությունը չափազանց ուշագրավ է Աբխազիայում և նրա շուրջ իրավիճակի սրման համատեքստում, մանավանդ որ նախաձեռնությունը Մոսկվայից է: Հայտնի է դարձել, որ Աբխազիայի բյուջեին տրամադրվող գումարները գրեթե կրկնակի կրճատելուց զատ, Ռուսաստանը Կրասնոդարի երկրամասում խստացրել է աբխազական կողմի հետ առևտրային կապերի ռեժիմը:

Մանրամասնություններ հայտնի չեն, բայց ռուսաստանյան մամուլի հրապարակումներից դատելով՝ խոսքը գյուղմթերքների արտահանման մաքսատուրքեր սահմանելու մասին է: Ավելի քան երեսուն տարի Աբխազիան Ռուսաստանի հետ ազատ և անմաքս առևտրային հարաբերություններ է ունեցել:

Այդ սահմանափակումներն աբխազական ընդդիմության կողմից բնորոշվել են «Աբխազիան ուծացման ենթարկելու, ապաաբխազականացման քաղաքականության բացահայտում»: Իրավիճակին տեղյակ աղբյուրներն ասում են, որ Աբխազիայի բնակչության հայ, ռուս և հույն հատվածները «բոլորովին էլ անհանգստացած չեն, նրանց համար միևնույն է, թե ինչ կարգավիճակ կունենա Աբխազիան»: Եթե դա իրականություն է, ապա Աբխազիայում հնարավոր է ազգամիջյան հակասություններ սրվեն: Այդ դեպքում Ռուսաստանի «խաղաղապահ ուժեր» կմտցնի:

Ամեն դեպքում կայուն տպավորություն է, որ Ռուսաստանը կարող է Վաշինգտոնի «մեքենայությունները կանխելու» պատրվակով Վրաստանում «կանխարգելիչ քայլերի» դիմել: Տարածաշրջանի հարավում Պուտինի Բաքու այցից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է՝ կապված Ադրբեջանի դիրքորոշման ռադիկալացման հետ: Եթե հյուսիսում «վրացական ճակատ բացվի»—իսկ նախանշաններ կան—ապա Հայաստանը կհայտնվի ռազմա-քաղաքական «աքցանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում