Saturday, 05 10 2024
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ի պատասխան Այհան Հաջիզադեի

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրության միջեւ «համեմատություն անցկացնելու փորձերն անընդունելի են»: Նա նկատի է ունեցել «Երեւանյան երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ պաշտոնական Երեւանը, երեւի թե առաջին անգամ, ի ցույց է դրել Ադրբեջանի սահմանադրության՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների իրողությունը:

Խնդիրը, սակայն, ավելի խորքային է: 1918թ. մայիսի 28-ին Ադրբեջանի հռչակման մասին փաստաթղթի առաջին պարբերությունը սահմանում է, որ իշխանության սուվերեն իրավունքը պատկանում է նրա տարածքի բոլոր ժողովուրդներին: Այսինքն, ճանաչվում է իրողությունը, որ չկա հռչակվող պետության տիտղոսային ազգ, հետեւաբար այն ադրբեջանական չէ, այլ ստեղծվում է մի տարածքում, որին տրվում է «Ադրբեջան» անվանումը:

Ի դեպ, այս դրույթը մասնակիորեն տեղ է գտել պետական անկախության վերականգման ակտում, որը ընդունվել է՝ նաև «հարգելով ազատ ինքնորոշման իրավունքը»: Այդ ձևակերպումն Ադրբեջանի սահմանադրության նախաբանում տեղ չի գտել:

Փաստորեն, հռչակվելով որպես ֆեդերատիվ հանրապետություն, խորհրդային շրջանում լինելով այդպիսին (Ադր. ԽՍՀ կազմում ԽՍՀՄ սահմանադրությամբ գտնվել են Նախիջեւանի ԻԽՍՀ-ն և Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզը), 1995թ. ընդունած սահմանադրությամբ արդեն իշխանության սուվերեն կրող է ճանաչվել Ադրբեջանի (ադրբեջանական) ժողովուրդը, իսկ պետությունը փոխակերպվել է ունիտար:

Ընդ որում, Ադրբեջանի սահմանադրությունը նախագահին ճանաչում է «պետականության հաջորդայնության երաշխավոր»: Այսինքն, սահմանադրությամբ արգելվում է պետական կարգի եւ կառավարման որեւէ փոփոխություն, ինչը հակասում է ԱԺՀ հռչակագրած՝ Ադրբեջանի տարածքի բոլոր ժողովուրդների ազատ զարգացման երաշխավորմանը:

Ստացվում է, որ 1918-20 թվականների ԱԺՀ-ն շատ ավելի դեմոկրատական պետություն էր, քան՝ այսօրվա Ադրբեջանը: 1919թ. բրիտանական միսիայի հսկողության ներքո անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի խորհրդարանում ինստիտուցիոնալ ներկայություն են ունեցել նրա տարածքի բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ հայերը:

Ընտրությունների արդյունքներով ձևավորվել է ոչ միայն քաղաքական, այլև էթնիկ-ներկայացուցչական կոալիցիա, կառավարության կազմում նշանակվել են հայ, ռուս, հրեա նախարարներ: Պետական կառավարման այդ քվոտավորումը փոխանցվել է նաև խորհրդայնացված Ադրբեջանին:

Բավական է մի օրինակ բերել. Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի որոշմամբ սահմանվել է, որ Բաքվի եւ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի միջեւ պաշտոնական գրագրության լեզուն հայերենն է: Հարյուր տարի անց Ադրբեջանը ոչ միայն ԼՂ ինքնավարությունն է լուծարել, այլ նաև նրա հայ բնակչությանը ենթարկել է բռնատեղահանության:

Այո, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրության միջեւ համեմատության տեղ չկա: Եվ Ադրբեջանը բոլորովին էլ 1918-20 թվականների ԱԺՀ իրավահաջորդը չէ: Իսկ եթե այդպես է, ապա ուժի մեջ պետք է մտնի ԱԺՀ կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1919թ. օգոստոսյան համաձայնագիրը, որով Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես իրեն ճանաչել է Ադրբեջանի սահմաններում՝ մինչեւ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը կլուծի հարցը:

Ըստ երեւույթին, Ադրբեջանի նախագահը նման հեռանկարն իսպառ բացառելու համար է բարձրացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման «անհրաժեշտության» հարցը: Բայց ՄԽ-ն ստեղծվել է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կամ կոմունիկացիաների բացման, այլ՝ ԼՂ կարգավիճակը որոշելու համար: Նրա միջազգային մանդատը դա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում