Saturday, 05 10 2024
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին
ԱՄՆ-ը համոզում է Իսրայելին չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
13:50
Նավթի գներն աճել են- 04/10/24
Երևանում թշնամական դրոշներ են, ՔՊ-ն դառնում է «Հայկական երազանք»
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Վլադիմիր Պուտինը լեգիտիմացնու՞մ է Իլհամ Ալիեւ «խաղաղարարին»

Սեպտեմբերի 10-ին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոնաս Մոնտանին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ խորհրդաժողով կազմակերպելու համար «կոնտակտի մեջ ենք բոլոր կողմերի հետ եւ աշխատում ենք Ռուսաստանին ներգրավելու ուղղությամբ»:

Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անսպասելի տեսակետ է հնչեցրել, որ հակամարտության պատճառը ոչ թե այս կամ այն տարածքի նկատմամբ վերահսկողությունն է, այլ՝ մարդու, տվյալ դեպքում Ուկրաինայի ռուս բնակչության, իրավունքների հարգումը:

Շվեյցարիայի ԱԳՆ խոսնակի վերոբերյալ հայտարարությանն անդրադառնալով՝ Regnum-ն ամփոփել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան Մինսկի եւ Ստամբուլի համաձայնությունների հիմքով բանակցությունների պատրաստ է»:

Ե՞րբ է Ռուսաստանի նախագահը նման հավաստիացում արել՝ գործակալությունը հղում չի անում: Հայտնի է, որ Շվեյցարիայում Ուկրաինայի «Խաղաղության խորհրդաժողովին» ընդառաջ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել չափազանց կոշտ հայտարարությամբ, որ փաստացի Կիևին կապիտուլյացիայի առաջարկ է:

Ըստ Շվեյցարիայի դաշնային կանցլերի գրասենյակի՝ երկրորդ «Խաղաղության համաժողովին» Ռուսաստանի մասնակցության հարցը քննարկվում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Անվտանգության հարցերով Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին ասել է, որ Վաշինգտոնը Կիևին բանակցությունների չի պարտադրի, այդ հարցը «պետք է Զելենսկին որոշի»:

Այս բարդ խճանակրին ընդգծվում է ռուս-ուկրաինական բանակցություններում Ադրբեջանի նախագահի միջնորդության քարոզչությունը, որ ռուսաստանցի մի շարք փորձագետներ գեներացնում են առայժմ Բաքվի իշխանական մամուլի միջոցով:

Նման միտք Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Իտալիայում, բայց «եթե դրա անհրաժեշտությունը լինի» վերապահումով: Ընդսմին, Ալիևի «խաղարար առաքելության» հայտը համընկնում է հայ-ադրբեջանական բանակցություններում Բաքվի դիրքորոշման հերթական տրանսֆորմացիային, միտում, որ անհամատեղելի է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին նրա հնարավոր ներգրավվածությանը:

Այս համատեքստում սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի մի քանի գումարումների եւ, ըստ ԿԸՀ տեղեկության, արտահերթ ընտրություններում վերընտրված պատգամավոր Մուսաբեկովը «Թուրան» գործակալությանը ասել է, որ հայ-ադրբեջանական պայմանագրի պրեամբուլան եւ համաձայնեցված հոդվածները «նախաստորագրելու մասին նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությունը շարունակում է մնալ բանակցությունների սեղանին»:

Հարցին, թե դա ի՞նչ իմաստ ունի, Մուսաբեկովը պատասխանել է, որ «նախաստորագրումն, իհարկե, վերջնական պայմանագիր չէ, բայց կողմերին պարտավորեցնում է, որ համաձայնեցված տեքստում նույնիսկ խմբագրական փոփոխություն չեն կարող անել»:

Դա, իհարկե, պաշտոնական տեսակետ չէ, բայց Մուսաբեկովը քաղաքականության մեջ է դեռևս Հեյդար Ալիևի կոմունիստական պաշտոնավարման շրջանից: Թերևս արժե նաև նկատել, որ այդ տեսակետը և Ուկրաինայի հետ բանակցություններում Մինսկի և Ստամբուլի պայմանավորվածություններին վերադառնալու Պուտինի պատրաստակամության մասին Regnum-ի տեղեկատվությունը քաղաքական իմաստով գրեթե նույնական են: Վլադիմիր Պուտինը փորձում է միջազգայնացնե՞լ ռազմավարական գործընկեր Իլհամ Ալիևին, թե՞ նրան կաշկանդում է հակամարտությունների կարգավորման իր տեսլականով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում