Saturday, 05 10 2024
Մարտին կլինեն փոփոխություններ, երբ կհստակեցվի արտաքին խաղացողների կարգավիճակը
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտ
Ալիևը պատասխանե՞ց Փաշինյանին
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում
ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ
Kia-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա զոհ, 3 վիրավոր
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա
11:30
Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր
Ուսուցիչ լինելը պատասխանատու առաքելություն է, որից կախված է, թե ինչպիսին կլինի երկրի հասարակությունը մի քանի տարի անց. ԱԺ նախագահ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
00:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա

Երեւանում տեղի ունեցող «Երեւանյան երկխոսություն» միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը համաժողովին մասնակցող Իրանի փոխարտգործնախարարի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման հարցում տարածքային ամբողջության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքի առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը: Իրանն այդ դիրքորոշումը վերջին օրերին բարձրաձայնում է տարբեր մակարդակներով ու պարբերաբար, թիրախում պահելով Ռուսաստանից հնչած հայտարարությունները, որոնց սկիզբը ըստ էության Պուտինի Բաքու կատարած այցի օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր, որ Երեւանը սաբբոտաժի է ենթարկում ճամապարհների ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունները:

Այդ հայտարարությունից հետո իրանական կողմը շատ ավելի ինտենսիվ ու բուռն է արձագանքում ճանապարհների վերաբերյալ հայտարարություններին, քան հայկական կողմը, ու նույնիսկ՝ քան Ռուսասանից հնչող հայտարարությունները: Պատկերն իսկապես բավականին տարօրինակ է, եւ այդ տարօրինակության վրա էլ «յուղ» ավելացավ այսօր, երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցների մասին, այն բանի համար, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ռուսաստանին:

Այս մասին խոսվում է ամիսներ, եւ թերեւս կասկածից վեր է, որ այդ տեղեկության իսկության հաստատման հարցը հնարավոր էր լուծել շատ վաղուց, եւ թերեւս լուծված էր, ու այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ է հիմա հայտարարվում այդ մասին եւ փաստացի պատժամիջոց սահմանվում Իրանի դեմ: Իրանի հանդեպ այդ քայլն արվում է այն ժամանակ, երբ Իրանը կոշտ հռետորաբանությամբ մեսիջներ է հղում Ռուսաստան:

Թե՞ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում այդ հռետորաբանությանը, չեն հավատում Իրան-Ռուսաստան այդ «հրաձգությանը», եւ Իրանի պահվածքում նկատում են խոչընդոտ հենց իրենց նպատակների համար: Բոլոր դեպքերում տարակուսելի է, որ Ռուսաստանի հանդեպ թե պաշտոնական, թե  տեղեկատվա-քարոզչական մակարդակներում բավականին սուր արշավ իրականացնող Իրանը հանկարծ հայտնվում է ԱՄՆ ու Բրիտանիայի թիրախում մի հարցի վերաբերյալ, որի առնչությամբ Թեհրանին թիրախավորելու հնարավորություն կար թերեւս շատ վաղուց: Այստեղ իհարկե առանցքային հարցերից է այն, թե Իրանի հանդեպ սահմանվող նոր պատժամիջոցները որքանով կարող են հարվածի տակ դնել Հայաստան-Իրան հարաբերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում