ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է կիրառել և սահմանել 25 մլն դրամ գրավ։ Աշոտյանը կմնա կալանքի տակ մինչև գրավի գումարի վճարումը։
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը կալանավորվել էր 2023թ․ հունիսի 16-ին. նա մեղադրվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» չարաշահումների գործով։