Sunday, 06 10 2024
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը
Սփյուռքում ողջունում են Եվրաքվեի գործընթացը. Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է

Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հունագրայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «Երեւանյան երկխոսություն» միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Եթե աշխարհում կան քաղաքներ, որոնք թերեւս ամենից աննպատակահարմարն են այդպիսի պայմանագրի ստորագրման վայր լինելու համար, եթե իհարկե Հայաստանն ու Ադրբեջանը մոտենան այդպիսի ստորագրության, ապա այդ քաղաքներից առաջիններից մեկը թերեւս հենց Բուդապեշտն է: Եվ պատճառը շատ պարզ է: Այդ քաղաքում 20 տարի առաջ գլխատվեց Հայաստանի ԶՈՒ երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանը, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ձեռքով: Նրանք մասնակցում էին Հունգարիայի մայրաքաղաքում կայացող ՆԱՏՕ ուսումնական ծրագրին:

Իհարկե, Հունգարիան որեւէ մեղավորություն չունի այդ ոճրագործության հարցում, եւ ավելին՝ Հունգարիայի դատարանը գտնվեց բավականին արդարամիտ ու անաչառ եւ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, սահմանելով, որ նա պատիժը պետք է կրի Հունգարիայում եւ ենթակա չէ արտահանձնման: Սակայն, ընդամենը ութ տարի անց, օգոստոսի 31-ին հանկարծ տարածվեց տեղեկություն, որ Հունգարիայի կառավարությունը արտահանձնել է Սաֆարովին: Հետո հայտնի է, որ Սաֆարովը Բաքվում անմիջապես ազատ արձակվեց, նրան դիմավորեցին որպես հերոս: Հունգարիայի կառավարությունը՝ ներկայիս վարչապետ Օրբանի գլխավորությամբ, անշուշտ լավ գիտեր, որ Ալիեւը Սաֆարովի արտահանձնման է ձգտում նրան ազատելու եւ հերոսցնելու համար, բայց գնաց այդ գործարքին, ըստ տեղեկության՝ 3 միլիարդի դիմաց, որով Ալիեւը գնեց հունգարական այսպես ասած եվրաբոնդեր: Մամուլի համաձայն, գործարքին միջնորդել էր ռուսաստանցի միլիարդատեր, ծագումով ադրբեջանցի Իլհամ Ռահիմովը, որը եղել է նաեւ ՌԴ նախագահի համակուրսեցին:

Իհարկե, ամբող մեղքը գլորել Հունգարիայի վրա, թերեւս չի լինի արդար: Կասկածից վեր է, որ գորշարքը չի հասունացել մեկ օրում կամ շաբաթում, հետեւաբար դրա ծավալման մասին չէին կարող չիմանալ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները: Բայց, ըստ էության ոչ միայն չի եղել արգելքի փորձ, այլ նաեւ չի եղել հետագայում Ադրբեջանի գործողության առարկայական դատապարտում, երբ ոճրագործին անձամբ հերոսացրած Իլհամ Ալիեւը կարժանանար այդ արարքին հարիր միջազգային իրական գնահատականի: Հայաստանը 2012 թվականի այդ տեղեկությունից հետո սառեցրեց հարաբերությունը Հունգարիայի հետ: Վերականգնումը սկսեց տասնամյակ անց, ու Երեւանն ու Բուդապեշտը ներկայումս ունեն լիարժեք հարաբերություն: Իհարկե, դրան պետք է մոտենալ ըստ ներկայիս իրողություններից բխող անհրաժեշտության, ներկայիս համաշխարհային իրականության չափման: Սակայն, այդուհանդերձ, չափից դուրս կլինի, եթե Երեւանը որեւէ կերպ համաձայնի Բուդապեշտը դիտարկել Բաքվի հետ որեւէ համաձայնագրի ստորագրման վայր: Առավել եւս, որ ցանկության դեպքում, Հունգարիան թերեւս տնօրինում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առնվազն կայուն գործընթացի ապահովման գործնական այլ կարողություններ:

Այստեղ սակայն կա մեկ այլ հանգամանք, ոչ պակաս, իսկ գուցե առավել կարեւոր: Ինքնին այն, որ Հունգարիայի արտգործնախարարը բարձրաձայնում է այդ առաջարկը, ըստ էության վիրավորական է հայկական կողմի համար, այն դեպքում, երբ Հունգարիան Հայաստանից դեռեւս ներողություն իսկ չի խնդրել ոճրագործին դե ֆակտո ազատություն շնորհելու գործարքի համար: Իհարկե կասկածից վեր է նաեւ, որ Պետեր Սիյարտոն բոլորովին չունի պատրանք, թե հնարավոր է տեսանելի ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում, ուր մնաց հարցը հասնի ստորագրման վայրի ընտրության: Հունգարիան ըստ ամենայնի փորձում է իրավիճակի հանդեպ տանել իր խաղը, տեսնելով, որ ըստ էության դա անում են բոլորը: Իսկ Բուդապեշտը փորձում է կառուցել մեծ ու ընդգրկուն խաղ, սկսած դեռեւս հունիս-հուլիսից, երբ վարչապետ Օրբանը սկսեց դիվանագիտական շրջագայություն մի շարք առանցքային մայրաքաղաքներով: Կրկնեմ, իրողություններն այսօր այնպիսին են, որ Հայաստանը կարող է իր համար որոշակի օգտակար բաղադրիչներ նշմարել նաեւ Հունգարիայի կառուցած խաղում, ըստ այդմ Հունգարիայի հետ հարաբերության վերականգնումը կարող է ունենալ պրակտիկ օգտակարություն: Բայց, մյուս կողմից, պետք է թերեւս հունգարական կողմին հասկացնել, որ Բուդապեշտի վերաբերյալ առաջարկը անցնում է դիվանագիտության ու պատշաճության սահմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում