Sunday, 06 10 2024
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը աջակիցների հետ ՍԴ-ի մոտ է
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է

Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը

Դատախազը սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։«Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն՝2022 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ջամշլու և Ավշեն բնակավայրեր, տեղի բնակիչներին ներկայացել որպես գյուղատնտեսական ապրանքների մթերումով զբաղվող անձ: Գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ գնելու, գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով վերոնշյալ բնակավայրերի 20 բնակիչների հետ կնքել է առուվաճառքի կամ փոխառության պայմանագրեր՝ խարդախությամբ հափշտակելով 21 մլն 782 հազար դրամի գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ:2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում այցելել է Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող, Հ.Մ.-ին պատկանող չրերի արտադրամաս և ներկայացել որպես անհատ ձեռնարկատեր:

Գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով Հ.Մ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ խաբեությամբ հափշտակելով 1 մլն 497 հազար դրամ արժողությամբ 416 կգ չիր:Նույն եղանակով Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչից խաբեությամբ հափշտակել է 127 հազար դրամ արժողությամբ 66 կգ ընկույզ:2023 թվականի սեպտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի 3 բնակիչներից խարդախությամբ հափշտակել է 4 մլն 725 հազար դրամի մանր ու խոշոր եղջերավոր անասուններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ դատախազը օգոստոսի 5-ին Հ.Թ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ՝ (խոշոր չափերով խարդախություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն)):Նշվում է, որ Հ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում