Sunday, 06 10 2024
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը

Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին, վերջինս էլ շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ գործընկերության օրակարգ ունեն, որտեղ երկուսն էլ գիտակցում են միմյանց կարևորությունը համաշխարհային գործերում: Նման կարծիք հայտնեց «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջոցառման մասնակից, հնդկական առաջատար Observer Research Foundation ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանը: Բնութագրելով «Երևանյան երկխոսություն» համաժողովի կազմակերպումը և միջոցառման նշանակությունը՝ Սամիր Սարանը նշեց. «Մենք կրկին կապվել ենք Հայաստանի մեր ընկերների հետ։ Մենք աշխատել ենք վերջին ամիսների ընթացքում՝ կազմելու միջոցառման օրակարգ, որը կարևոր է աշխարհի համար: Այս միջոցառման շրջանակներում մենք բացահայտել ենք տարբեր երկրների խոսնակների։ Այստեղ ներկա են ավելի քան 61 երկրի ներկայացուցիչներ, որոնք կարող են նպաստել արդյունավետ հաղորդակցությանը»: Սարանի խոսքով՝ միջոցառման համար կազմվել է շատ հարուստ ժամանակացույց, որպեսզի մասնակիցները ոչ միայն մասնակցեն բանավեճերի և քննարկումների, այլև մի փոքր տեսնեն Հայաստանն ու ժամանակակից հայկական զարգացումները։

  «Միջոցառումը, կարելի է ասել, մի խառնուրդ է՝ երկրի մասին պատկերացում կազմելու, մասնակիցներին հնարավորություն տալու քննարկել կարևոր հարցեր, և ամենակարևորը՝ ընկերություն հաստատել, որն իր ծագումը կունենա Երևանում: Շատ նոր ընկերություններ այժմ կձևավորվեն Երևանում», – իր խոսքում նշեց զրուցակիցը: Սամիր Սարանը նաև իր գոհունակությունը հայտնեց այն առումով, որ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իր գործընկերների հետ և քաղաքացիական հասարակության շատ այլ անդամների հետ: Պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր կարծիքով «Երևանյան երկխոսության» հիմնական ուղերձը՝ Սարանը կարծիք հայտնեց, որ փոքր երկրները, որոնք ունեն ուժեղ ինստիտուտներ և նորարարության ախորժակ, պետք է դառնան գործընկերներ և մասնակիցներ գաղափարների ասպարեզում, որտեղ քննարկվում են վաղվա լուծումները: «Երկրների կարևորությունը հիմնված է ոչ թե նրանց չափերի, այլ նրանց իրավասությունների և հնարավորությունների վրա, իսկ Հայաստանը շատ գրագետ և կարող պետություն է, որն աշխարհին առաջարկելու շատ բան ունի։ Եվ դա է հիմնական ուղերձը. եկեք Հայաստան, խոսեք մեզ հետ, մարդիկ լսում են ձեզ, դուք լսեք մեզ և եկեք կառուցենք ավելի լավ ապագա», – շեշտեց Սամիր Սարանը։  

Վերջինս, անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին առավել խորացող հարաբերություններին և համագործակցությանն, ընդգծեց, որ ուժեղ և բարգավաճ Հայաստանը կարևոր է տարածաշրջանի համար, իսկ այս տարածաշրջանը կարևոր է աշխարհի համար։ «Մենք պետք է անենք այն ամենն, ինչը հզորացնում է Հայաստանին, ինչը Հայաստանին դարձնում է ունակ՝ նպաստելու համաշխարհային գործերին,  արձագանքելու տարածաշրջանային մարտահրավերներին, խնդիրներին ու հնարավորություններին»,- նշեց Սարանը: Սարանի կարծիքով՝ հայ-հնդկական հարաբերություններն ամրապնդում են երկու երկրներին․ այդ հարաբերություններն ուժեղացնում են Հայաստանին, որպեսզի նա կարողանա խաղալ այն դերը, որին ձգտում է,  դրանք ուժեղացնում են նաև Հնդկաստանին, քանի որ վերջինս օգուտ է քաղում հարուստ թվային նորարարություններից և գաղափարներից, որոնք դուրս են գալիս Հայաստանից: «Կարծում եմ՝ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։

Հնդկաստանը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին։ Այսպիսով, դա փոխշահավետ գործընկերություն է, որտեղ երկուսս էլ գիտակցում ենք միմյանց կարևորությունը համաշխարհային գործերում», – զրույցի ընթացքում շեշտեց հնդկական առաջատար Observer Research Foundation ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանը:  Գնահատելով Հայաստանի կառավարության կողմից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը՝ Սամիր Սարանը նկատեց. «Հայաստանն ունի շատ հեռատես վարչապետ, որն այս դժվարին ժամանակահատվածում մտածում է խաղաղության մասին: Այսօր առավոտյան նա ներկայացրեց խաղաղության ծրագիրը: Մենք պետք է ծափահարենք նրան և աջակցենք նրա ջանքերին: Կարծում եմ՝ մեզ պետք են ավելի շատ առաջնորդներ, որոնք ձգտում են  խաղաղության, ոչ թե պատերազմի: Աշխարհում կան շատ առաջնորդներ, որոնք հետամուտ են պատերազմին: Հայաստանի վարչապետը խաղաղության է ձգտում, և ես կարծում եմ՝ դա մեծ ներդրում է, շատ հազվադեպ հատկություն այսօրվա աշխարհում»: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում