Sunday, 06 10 2024
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
16:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը
Սփյուռքում ողջունում են Եվրաքվեի գործընթացը. Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է
13:30
Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին
Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատական գործընթացներում պետք է զգույշ լինենք
Եղիազար Ավագյանն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին
Հայաստանում ինքնության ահռելի դեֆիցիտ է

Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Կարևորելով երկու երկրների միջև համագործակցության այս նոր ձևաչափը՝  ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև եղած բարեկամական և բազմոլորտ հարաբերությունների նշանակությունը և շեշտել, որ կնքվող փաստաթղթով հնարավորություն կընձեռվի մեկ այլ շերտ ավելացնել այդ հարաբերություններին, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում։

«Մենք կարևորում ենք կազմակերպված աշխատանքային միգրացիայի համաձայնագրերի կնքումը մեր բարեկամ երկրների հետ․ սա տարբեր ոլորտներում ներգրավված հայ մասնագետներին, աշխատողներին հնարավորություն է տալիս իրականացնել փորձի փոխանակում, որոշակի ժամկետներով աշխատել այլ երկրներում ու միաժամանակ զգալ առավել պաշտպանված՝ աշխատանքային իրավունքների իրացման համատեքստում», – հավելել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին նշել է, որ այս համաձայնագիրը կարևոր է նաև Կատարի Պետության համար, քանի որ սա հնարավորություն կտա աշխատաշուկայում ներգրավել իրենց գործի մասնագետ, տաղանդավոր մարդկանց․

«Կատարի Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատանքային միգրանտների իրավունքներին, և սա 2030 թվականի տեսլականի կարևոր մասն է կազմում․ մենք հետամուտ ենք այլ երկրներից մեզ մոտ փորձառություն կամ աշխատանք ձեռք բերած աշխատակիցների իրավունքների իրացման գործում։ Փորձենք օգտվել այս փաստաթղթից՝ հայ աշխատողներին ևս ներգրավելու կատարյան աշխատաշուկայում»,- նշել է նախարարը։

Գործընկերները միմյանց ներկայացրել են նաև վերջին տարիներին երկու երկրներում իրականացված ոլորտային բարեփոխումները, քննարկել սահմանած առաջնահերթությունները։

Կնքված համաձայնագրի շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կատարի Պետությունում աշխատել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հեշտացվեն անձնագրեր և ուղևորության թույլտվություն ստանալը, բժշկական զննության ընթացակարգերը,  այդ քաղաքացիներին տրամադրվի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

ՀՀ կառավարությունը կապահովի նաև, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը Կատարի Պետությունում աշխատանքի անցնող ՀՀ քաղաքացիներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի Կատարի Պետության գործատուի կողմից և հաստատված կլինի Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության կողմից։

ՀՀ կառավարությունը կապահովի, որ մինչև մեկնելը աշխատողներին տրամադրվի պատշաճ ցուցում/կողմնորոշում աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի, քաղաքականության, ընթացակարգերի, նորմերի, մշակույթների և գործելակերպի վերաբերյալ՝ Կատարի Պետության աշխատանքի հարցերով նախարարության աջակցությամբ և վերջինիս կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա։

Կձեռնարկվեն նաև բոլոր անհրաժեշտ միջոցները Կատարի Պետություն աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու համար` երկու երկրներում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին համաձայն:

Ստորագրված համաձայնագրի նպատակների իրականացման համար Կատարի Պետության կառավարությունը կապահովի, որ ՀՀ քաղաքացիների՝ Կատարի Պետություն մուտքն ու այնտեղ աշխատանքային գործունեությունը համապատասխանեն երկու երկրներում գործող համապատասխան օրենքներին և ընթացակարգերին։

Հանդիպման շրջանակում երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքի ոլորտում համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս, պայմանավորվել ընթացք տալ ձեռք բերված համաձայնություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում