Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի և Զաքիր Հասանովի հանդիպումը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։ Այնուհետև նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։