Sunday, 06 10 2024
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
16:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը
Փարիզում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը
Սփյուռքում ողջունում են Եվրաքվեի գործընթացը. Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է
13:30
Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին
Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատական գործընթացներում պետք է զգույշ լինենք
Եղիազար Ավագյանն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին  զանգել է Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին:

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողներից կազմված օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի նշված հասցե:

Ոստիկանները թակել են նշված բնակարանի դուռը, ներկայացել, ինչից հետո 73-ամյա տանտերը բացել է դուռը և ատրճանակի նմանվող առարկան մարտական վիճակի բերելով՝ պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սպառնացել, որ կսպանի: Այնուհետև ոստիկանների պատսպարվելուց հետո նա փակել է բնակարանի դուռը:

Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք են տարել, հորդորել, որ բացի դուռը, ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և հանձնի ատրճանակը: 73-ամյա տղամարդը, սակայն, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, նաև այդ ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել: Ի վերջո, նրա 49-ամյա որդու ուղեկցությամբ ոստիկանները ներս են մտել բնակարան և վնասազերծել 73-ամյա տղամարդուն: Նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում