«Իրանը կողմ է Կովկասում կայունությանն ու խաղաղությանը, և դեմ՝ միջազգային սահմանների փոփոխությանը». հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին.
«Այդ առումով նորություններն ու վերլուծական նյութերը հիմնված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ ԱԳՆ այլ ներկայացուցիչների հայտարարությունների հիման վրա։ Այդ հայտարարությունները տարբեր կարծիքների տեղիք տվեցին, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց ճշգրիտ տեքստին։ Անդրտարածաշրջանային որոշ երկրներ փորձում են ոչ անվտանգ միջավայր և անկայունություն ստեղծել։ Մենք աջակցում ենք տարածաշրջանային մեխանիզմների ամրապնդմանը, որոնք հիմնված են գոյություն ունեցող մոդելների վրա, ներառյալ՝ «3+3» ձևաչափը։ Մենք ողջունում ենք հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ տարածաշրջանի երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակներում»։