Tuesday, 08 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը 3 մասից կազմված հոդվածաշար է հրապարակել, որի առաջին մասը ներկայացրել է նրա մամուլի ծառայությունը։

Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով։

Հոդվածաշարի երեք մասերում Սամվել Բաբայանը վերլուծում է Հայաստանի Հանրապետության դիրքավորման երեք հնարավորություններն ու դրանցից յուրաքանչյուրի հավանական հետևանքները Հայաստանի և Հարավային Կովկասով շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։

Արևմուտք – Ռուսաստան դիմակայության և դրա արդյունքում մեկնարկած աշխարհաքաղաքական ճարտարապետության վերաձևավորման գործընթացների համակողմանի դիտարկումը հանգեցնում է եզրակացության, որ այն մի կողմից Կենտրոնական Ասիայի/ թուրքալեզու երկրների և Հարավային Կովկասի լոգիստիկ ինտեգրման, մյուս կողմից՝ նույն սուբյեկտներին, համընդհանուր հետաքրքրությունների հիմքով, ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու հեռանկար է բացել։ Երկու դեպքում էլ, պայմանավորված աշխարհագրական դիրքով և քաղաքական-անվտանգային կողմնորոշմամբ, փաստացի «խոչընդոտ» է Հայաստանը՝ հատկապես Մեղրիի ենթակառուցվածքների ելակետով։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության դիրքավորման պոտենցիալ հնարավորություններն երեքն են.

ՄԱՍ 1

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ արևմտյան վեկտոր

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ճանապարհի բացում

Ադրբեջանն իր զարգացման ռազմավարությունը շաղկապել է թուրքալեզու երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական ինտեգրմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարանցիկ հեռանկարին, որի ամենամեծ շահը բաժին է ընկնում Թուրքիային՝ լոգիստիկ և ռազմաարդյունաբերական գերտերություն դառնալու հեռանկարով։ Այս համատեքստում Արևմուտքի մոտեցումը սույն միավորմանը Հայաստանի և Վրաստանի անդամակցության խթանումն է՝ ի հակակշիռ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության։ Չինաստանն, իր հերթին, կրկին Ռուսաստանի շրջանցմամբ, նախատեսում է Կենտրոնական Ասիա – Կասպից ծով – Ադրբեջան – Հայաստան (Մեղրի) – Նախիջևան – Թուրքիա տարանցմամբ ելք ունենալ դեպի եվրոպական շուկա։

Մեղրիի ճանապարհի բացումը Իրանի «կարմիր գիծն է», քանի որ, Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին ուղիղ կապվելու դեպքում, զրոյանում է Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ ամբողջ Ադրբեջանի վրա։ Այս համատեքստում ադրբեջանական կողմի՝ Իրանի տարածքով «Պլան Բ»-ի մասին հայտարարություններն ակնհայտ մանիպուլատիվ են, քանի որ 1989 թվականից ցայսօր Ադրբեջանը Նախիջևանին ոչ միայն կապվում, այլև մատակարարում է Իրանի տարածքով։ Այս առումով նկատենք, որ Հայաստանը կարող է և պետք է փոխշահավետ միջնորդություն դրսևորի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝ համոզելու մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս իր հերթին վերանայի Մեղրիի ճանապարհի բացման նկատմամբ ունեցած դիրքորոշումը, քանի որ միաժամանակ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ մեկուսացման քաղաքականության դեպքում Արևմուտքը չի կարող բավարարել կապույտ վառելիքի պահանջարկը։

Իրանի դիրքորոշման վերանայումը միաժամանակ դեպի Եվրոպա գազամատակարարման այլընտրանքի հնարավորություն կստեղծի․ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ իբրև ռուսական գազի այլընտրանք (Թուրքմենստանի և Իրանի գազային ռեսուրսները միասին կազմում են գազի ուսումնասիրված պաշարների 30%-ը)։ Այս հարցում Չինաստանը կրկին շահագրգիռ կողմ է և ակնկալում է ցածր գնով այլընտրանքային գազամատակարարում ապահովել Ռուսաստանից, քանի որ վերջինս, պայմանավորված եվրոպական շուկայի կորստով, այլընտրանք չի ունենա։

Քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է և իր բյուջեի զգալի մասը ձևավորվում է տրանզիտ վճարներից, Մեղրիի ճանապարհի բացումից առաջինը տուժելու է Վրաստանը։ Այս դեպքում Վրաստանը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն վարելու է կոշտ քաղաքականություն և կրկնապատկելու է տրանզիտ վճարները՝ փոխհատուցելու հնարավոր տնտեսական կորուստները։ Սակայն, քանի որ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով, սոցիալ-տնտեսական կորուստները կփոխհատուցվեն ապրիորի։

Ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ հարուցվելիք այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կարող է դառնալ Ադրբեջանի «միջնորդությամբ»։

Ադրբեջանը պետք է ապահովի գազամատակարարում դեպի Հայաստան նույն գներով, ինչ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա անվտանգ բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա։ Արցախցիների կոլեկտիվ վերադարձը ԼՂ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով այն լուծումն է, որ հնարավորություն կտա հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ: Կամ էլ՝ Հայաստանը միջազգային հանրության հետ գործակցությամբ պետք է ԼՂ-ից բռնատեղահանված ժողովրդի հիմնախնդիրները հասցեագրի այնքան հիմնարար, որպեսզի հետագայում այլ ուժեր ԼՂ-ի բնակչությանը չկարողանան օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով։

Թուրքիան իր հերթին պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն ու ապահովի իր տարածքով անխոչընդոտ ցամաքային, օդային, ծովային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։

Հավաքական Արևմուտքը, այս ամենին զուգահեռ, պետք է որոշումներ կայացնի ՀՀ-ի արտաքին պարտքի կապակցությամբ՝ զրոյացնելով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերը։ Հայաստանն, այսպիսով, հնարավորություն կստանա արտաքին պարտքի մարմանն ուղղված ֆինանսական միջոցներն ուղղելու սահմանապահությանը՝ սահուն կերպով հրաժարվելով ռուսական սահմանապահ օժանդակությունից, քանի որ այլևս ի վիճակի կլինի ինքնուրույն իրականացնել սեփական սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը։

Թուրքալեզու ժողովուրդների լոգիստիկ, տնտեսական ինտեգրումը թույլ կտա Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի 85 միլիոնանոց շուկան դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից։ Սա, իր հերթին, փափուկ հիմքեր կձևավորի, որպեսզի ապագայում Հայաստանն ու Վրաստանն անդամակցեն Եվրոպական Միությանը։ Թուրքական տնտեսական միության ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի անթաքույց պայքարը Իրանում բնակվող 25 միլիոն թուրքալեզու ժողովուրդների ներգրավման համար, որին կաջակցեն Թուրքիան ու այլ թուրքալեզու երկրներ։ Արդյունքում այլևս հիմքեր կստեղծվեն ռուսական և իրանական պետականությունների խարխլման համար՝ որպես թուրքալեզու երկրների ինտեգրման հետևանք և վերջնանպատակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում