Սիրիայի Մասյաֆ քաղաքի մերձակայքում մի շարք թիրախների ուղղությամբ իրականացված ավիահարվածների զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորվել է 43 մարդ։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Մասյաֆի շրջանում մի շարք օբյեկտների վրա իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի, 43 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է», – գործակալությանը հայտնել են Մասյաֆի պետական հիվանդանոցից։
Հարձակման հետևանքով վնասվել է նաև Մասյաֆ-Վադի ալ Ույուն մայրուղին։