Monday, 07 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Մասուդ Փեզշքիանը մեկնում է Բաղդադ Իրանը կպահպանի՞ «շիադավան աղեղը»

Irna-ն հայտնում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքը չի շաբաթասկզբին կմեկնի Իրաք։ Ավելի վաղ այդ մասին խոսել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամեդ Կասեմ ալ-Սադեթը՝ ընդգծելով, որ այցը կկայանա Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանիի հրավերով։

Իրանի նախագահի Իրաք այցը նախատեսված էր ամիսներ առաջ։ Տեղեկություն կար, որ Էբրահիմ Ռեիսին եւ ալ-Սուդանին պետք է ստորագրեն այսպես կոչված «Փոխըմբռնման մասին հուշագիր»։ Այլ մանրամասնություններ հայտնի չեն։ Ըստ երեւույթին, այդ կամ նման փաստաթուղթ կարող է ստորագրվել Փեզեշքիան-ալ-Սուդանի բանակցություններից հետո։

Բայց Ռեիսիի ուղղաթիռի խորտակումից հետո «շատ ջրեր են հոսել»։ Խոսքը, մասնավորապես, թուրք-իրաքյան համաձայնությունների մասին է, որոնք, hoewel վերաբերում են տարածաշրջանում քրդական «ահաբեկչության դեմ համատեղ պայքարին», խորքային առումով շոշափում են նաեւ Իրանի ազգային-պետական շահերը։

Վերջին շրջանում թուրքական եւ ադրբեջանական փորձագետները թե անուղղակի, թե շատ բացահայտ Իրանին մեղադրում են Թուրքիա-Իրաք համագործակցությունը «խոչընդոտելու» մեջ։ Նման քարոզչություն գեներացնելու առիթ է դարձել օգոստոսի 26-ին Իրաքի ՀՕՊ ուժերի կողմից Կիրկուկի շրջանում Թուրքիայի հետախուզական ԱԹՍ-ի խոցումը։

Բաքվի լրատվամիջոցների տեղեկություններով՝ իսկ աղբյուրն անկասկած թուրքական մամուլն է՝ այդ «հանդուգն որոշումն ընդունել է» Իրաքի ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ գեներալ Համուդինը։

Վերջինս Իրաքյան զինված ուժերում ծառայության է անցել 2005 թվականին, երբ կառավարությունն օրենքով արտոնել է, որ շիադավան զինված խմբավորումների ներկայացուցիչներն ընդգրկվեն զինված ուժերում։

Մերձավոր Արեւելքում «շիադավան աղեղի» հովանավորն Իրանն է։ Այս իրողությունը նկատի ունենալով՝ թուրք-ադրբեջանական քարոզչությունը գեներալ Համուդիին անվանում է «իրանամետ» կամ նույնիսկ «Իրանի ազդեցության տակ գտնվող» զինվորական եւ ենթադրում, որ նա թուրքական ԱԹՍ խոցելու հրաման է տվել, որպեսզի թուրք-իրաքյան համագործակցությունը ձախողվի։

Թուրքիան Իրաքի կառավարությունից կտրուկ պահանջել է ԱԹՍ-ն խոցելու համար «բոլոր պատասխանատուներին պատժել»։ Որոշ տեղեկություններով՝ գեներալ Համուդին զբաղեցրած պաշտոնից հեռացվել է կամ նույնիսկ «կալանավորվել»։ Իրաքի ՀՕՊ ուժերի հրամանատարությունը, սակայն, պաշտոնապես հայտնել է, որ թուրքական ԱԹՍ-ն խախտել է օդային սահմանը եւ «արձանագրությամբ նախատեսված կարգով զգուշացվել, բայց չի ենթարկվել, որից հետո միայն խոցվել է»։

Մասուդ Փեզեշքիանը Բաղդադ է մեկնում թուրք-իրանական հարաբերությունների բացահայտ սառնության եւ թուրք-իրաքյան մերձեցման պայմաններում։ Նրա եւ Իրաքի վարչապետ ալ-Սուդանիի բանակցություններում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաեւ Սիրիա-Թուրքիա հավանական հաշտության խնդիրը։

Իրաքի եւ Իրանի հարաբերություններում, իհարկե, առկա է անցյալ դարի արյունալի պատերազմի, դրա հետեւանքների խնդիրը: Իրաքը փաստացի ամբողջական պետություն չէ, երկրի հյուսիսում քրդական ինքնավարություն է, ներկա են ամերիկյան զորքեր, ինչպես նաեւ իսրայելական «Մոսադի» հետախուզա-դիվերսիոն կենտրոններ եւ Իրանի ազդեցության տակ գործող շիադավան զինված խմբավորումներ: Իրաքն Իրանի արեւմտյան դարպասն է: Օրերս Իրանի արտգործնախարար Արաղչին երկրին սպառնացող ուղղություն է համարել նաեւ արեւմտյան ռազմա-անվտանգային գիծը, որտեղ նաեւ Թուրքիան է: Փեզեշքիանին կահաջողվի՞ պահել շաիադավան աղեղի իրաքյան հատվածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում