Tuesday, 08 10 2024
ՌԴ-ում չեն բացառել կարմիր խավիարի արտահանման սահմանափակումները
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Տերմինալը գողանալու փորձը կանխվել է
Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հրշեջները մարել են Ներքին Շենգավիթի 1-ին փողոցի շենքերից մեկում բռնկված բնակարանի հրդեհը
23:30
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը քննարկել են համագործակցության հեռանկարները
23:10
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների
Մոսկվան և Բաքուն փորձում են խնդիրներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև
Հայաստանը հույս ունի մինչև նոյեմբեր ստորագրել խաղաղության պայմանագիրը
Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ խոսնակ
22:42
Մասկը հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը
15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է
Երասխահուն գյուղում ծեծկռտուքի և կրակոցների պատճառով մի քանի անձ վիրավորվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա քաղաքական սխալ էր. հետխորհրդային տարածքը Պուտինի ձեռքից «գնում» է
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները․ 1 անձ կալանավորվել է
Դուխո՞վ է Փաշինյանը գնացել Մոսկվա․ պետք է վերացնենք շղթաները
22:09
Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանում, դեռ պարզ չէ՝ ինչ մասշտաբի
Շուրջ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով կալանավորվել է երկու անձ
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
«ԱՄՆ-ն և Բրիտանիան ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին
ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագիրը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
Իրանի 26-ամյա աղջկա ինքնասպանության գործով մեղադրանք է ներկայացվել
21:10
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Պուտինը վաղն ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Հայաստանը «Հանես» չէ

Ստեփան Զորյանը մի պատմվածք ունի՝ «Հանեսը»: Գյուղացի որբ տղայի մասին ցնցող պատմություն է՝ հայրն սպանված է, մոր հետ կապված խոսակցություններ են տարածվում, հասակակիցները ծաղրում են: Աշխարհը Հանեսին թշնամի է, վախը նստած է սրտում: Մինչև մի օր տեսնում է, որ իրոք մայրը սիրեկան ունի և լացով-աղաղակով պահանջում է, որ քեռի Օսեփն էլ չգա իրենց տուն: Երկու շաբաթ անց քեռի Օսեփը Հանեսին տանում է քաղաք, կոշկակարին աշակերտ տալիս:

Հայաստանում հանրային տագնապ է: Մամուլը սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրության ստորագրումը գնահատում է «խարդավանք»։ Իշխում է մտայնություն, որ, չնայած Կանոնադրությունը սահմանազատման իրավական բազա է ճանաչում Ալմա-Աթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը, բայց «այնտեղ վերապահում կա, որ խաղաղության պայմանագրով կարող են այլ սկզբունքներ համաձայնվել»:

Ոչ ոք, իհարկե, չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանի նախագահն այդ Կանոնադրությունը ներկայացնելու է վավերացման, բայց արժե՞ ի սկզբանե որևէ վերապահում բացառապես հակահայկական ընկալել: Իսկ եթե «այլ սկզբունքը» գործի հօգուտ Հայաստանի՞:

Դիտարկենք, ի մասնավորի, այսպես կոչված «անկլավների» խնդիրը: Եթե սահմանազատման հիմք է Ալմա-Աթայի Հռչակագիրը, ապա նախատեսված արբանյակային և այլ նկարահանումների և խորհրդային քարտեզների համադրմամբ Արարատի մարզի Տիգրանաշենը ճանաչվելու է որպես Նախիջևանի ԻՀ Քյարքի գյուղ, իսկ Արծվաշենը՝ հայաստանապատկան:

Կողմերը կարող են համաձայնել, որ այդ շատ բարդ խնդիրը կարգավորելու համար կիրառվի այլ սկզբունք՝ ասենք՝ տարածքային փոխանակումների, որի համար պետք է առանձին պայմանավորվածություն ստորագրվի:

Փորձագիտական շրջանակներում, այդ թվում՝ ադրբեջանական, վաղուց է խոսվում, որ «անկլավների փոխանակումը կլինի օպտիմալ լուծում»: Պարզ ասած՝ Արծվաշենը կարող է մնալ Ադրբեջանի, իսկ Տիգրանաշենը և մյուս երկու կամ երեք գյուղատեղիները՝ Հայաստանի սահմաններում:

Հայաստանում, մինչդեռ, իշխում է տեսակետ, որ «իրենք կգան Տիգրանաշեն, մենք Արծվաշեն չենք գնա»: Ինչու՞: Որովհետեւ Արծվաշեն հասնելու համար պետք է անցնել ադրբեջանական տարածքո՞վ: Բայց չէ՞ որ նույնն է Տիգրանաշենի դեպքում. որպեսզի ադրբեջանցիները «գան» այնտեղ, պետք է անցնեն Հայաստանի տարածքով, հատեն Հայաստանի սահմանը:

Քառասունչորսօրյա պատերազմի, ԼՂ պետականության կորստի, հայ բնակչության բռնագաղթի հետևանքներն, ինչ խոսք, չափազանց ծանր են, բայց այս տարածաշրջանում արժանապատիվ ապրելու համար չպետք է «աչքը վախեցած Հանես» լինել:

Ամենավտանգավորը թշնամու, հակառակորդի տեղեկատվա-քարոզչական էքսպանսիան է, հոգեբանական պատերազմը, որը Բաքուն հնարավոր բոլոր միջոցներով շարունակում է Հայաստանի դեմ վարել: Եվ շարունակելու է, քանի դեռ տեսնում է, որ այն հետևանքներ ունի:

Մարդուն, ԼՂ-ից բռնատեղահանվածին, չես կարող պարտադրել, որ սոցիալական ցանցերում Բաքվի քարոզիչների տեղադրած տեսանյութերը չդիտի: Բայց պետք է կարողանալ նրան convaincre-ել, որ մեկ ադրբեջանցու գրառում կիսելով՝ ինքը Հայաստանին վնասում է, թուլացնում պետության իմունիտետը: Այդ հարցերով ոչ ոք չի զբաղվում:

Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, քաղաքական պլյուրալիզմը մի սահման պետք է ունենա: Հայաստանում «կարմիր գծեր» չկան: Հայաստանը չպետք է «Հանես» լինի, որպեսզի ոչ մի «քեռի Օսեփ» նրան «կոշկակարի աշկերտ» չտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում