Ռուսաստանում սեպտեմբերի 8-ը տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի մարզերում տարբեր մակարդակների ընտրությունների եզրափակիչ օրը՝ քվեարկություն է անցկացվում նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և սահմանամերձ ութ շրջաններում։
Ընտրությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընտրատեղամասեր են բացվել երկրի 49 մարզերում, որտեղ որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել երեք օրվա ընթացքում: Հաջորդ օրն ընտրական գործընթացին միացել է ևս 13 սուբյեկտ: Սեպտեմբերի 8-ին քվեարկությունն ընթանում է ևս 21 սուբյեկտներում, այդ թվում՝ Կուրգանի շրջանի ղեկավարի, ինչպես նաև Կաբարդինա-Բալկարիայի, Թաթարստանի և Տիվայի օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրություններում։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 20:00-ին:
Բացի այդ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի 14 մարզերում գործել են արտատարածքային ընտրատեղամասեր, որտեղ կարող էին քվեարկել Կուրսկի սահմանամերձ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով լքած բնակիչները։