Sunday, 06 10 2024
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

Tesla-ն 2025 թվականին կսկսի վեցտեղանոց Model Y-ի արտադրությունը. Reuters

Ամերիկյան Tesla ընկերությունը վեցտեղանոց Model Y էլեկտրական քրոսովերի թողարկումը Չինաստանում կսկսի 2025 թ. վերջից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անունը չհայտնած երկու աղբյուրի։

Նրանց տեղեկատվությամբ՝ Tesla-ն դիմել է համալրող մասերի մատակարարներին` խնդրելով նախապատրաստվել Model Y-ի արտադրության ծավալների զգալի ավելացման Շանհայի գործարանում, որը թողարկում է չորստեղանոց ավտոմեքենաներ։

Reuters-ը նշում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչպես է Tesla-ն մտադիր մեծացնել արտադրության ծավալներն այս գործարանում՝ հաշվի առնելով, որ ընկերությունը դեռ սպասում է Չինաստանի թույլտվությանը, որպեսզի 70 հեկտարով մեծացնի ձեռնարկության տարածքը։

Tesla-ն Model Y-ը թողարկել է 2020 թվականին և աշխատում է այս մոդելի արդիականացման վրա։ Նոր Juniper տարբերակը կունենա հինգ նստատեղ, իսկ նրա թողարկումը սպասվում է 2025 թ. սկզբին:

Գործակալության գնահատումներով` վեցտեղանոց քրոսովերի թողարկումը վկայում է այն մասին, որ Tesla-ի վրա ճնշում են գործադրում չինական մրցակիցները (օրինակ՝ Nio-ն և Zeekr-ը), որոնք 2024 թվականին թողարկել են Model Y-ի առնվազն չորս մրցակից մեքենաներ։

Model Y-ը Չինաստանում ամենալավ վաճառվող էլեկտրական քրոսովերներից մեկն է։ Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 207 800 մեքենա։

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին ինժեներներ Մարտին Էբերհարդի և Մարկ Թարփենինգի կողմից։ 2004 թվականին դրա հիմնական ներդրողը դարձել է ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Tesla-ի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Օստին քաղաքում։ 2023 թվականի դրությամբ ընկերության ակտիվները գնահատվել են 106,618 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 14,999 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում