Այսօր առավոտվանից Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) արձանագրել են շուրջ հիսուն արկերի արձակում Լիբանանի տարածքից դեպի Իսրայելի հյուսիսային շրջաններ, արկերի մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Այդ մասին հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
«Լիբանանից արձակված մոտ երեսուն արկ է գրանցվել Վերին Գալիլեայի շրջանում: Իսրայելի պաշտպանության ուժերը հաջողությամբ որսացել են մի քանի արկ, մնացածն ընկել են բաց տարածքներում… Լիբանանից արձակված մոտ քսան արկ արձանագրվել է Կիրյաթ Շմոնա շրջանում։ Դրանք ևս որսացել են»,- ասվում է IDF Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։