Sunday, 06 10 2024
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար. եկեք ինքներս մեզ չխաբենք
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
Մերձավոր Արևելքում Թուրքիան ուժային միջամտության կգնա՞
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
16:00
Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին՝ աջակցելով նրան
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին
15:30
Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսրայելը սպանե՞լ է Սոլեյմանիի իրավահաջորդին Բեյրութում. Էսմայիլ Քաանին անհետ կորել է
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները՝ Փարիզում
14:15
Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պուտինի վերջին այցը Բաքու նպատակ ուներ տապալել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը

Զանգեզուրը ռուս-իրանական ընդգրկուն պայմանագրում

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում ռազմավարական գործակցության մասին ընդգրկուն պայմանագիրը ստորագրելու հարցը, թեեւ քննարկվող տարբերակներից է նաեւ հետո՝ Պուտինի Իրան այցի կամ Իրանի նախագահի ՌԴ առանձին այցի ընթացքում ստորագրելու տարբերակներ: Դեսպանը հայտարարել է, որ այդ հարցում դեռեւս չկա որոշում, թե՝ երբ ստորագրել: Ռուսաստանն ու Իրանը ընդգրկուն պայմանագիրը քննարկում են ավելի քան տարի: Այժմ կողմերը հայտարարում են, որ պայմանագրի վրա աշխատանքը ավարտված է եւ քննարկվում է ստորագրելու ժամանակը:

Մոսկվան հայտարարում էր, որ այդ առնչությամբ որոշումն արդեն կայացված էր, սակայն իրավիճակը փոխվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի մահից հետո: Իբրահիմ Ռեյիսիի մահը Իրանում ոչ միայն առաջ բերեց նոր նախագահի հարց, այլ ըստ էության ստեղծեց նոր ներքաղաքական իրավիճակ՝ արտաքին քաղաքական նոր շեշտադրումներով, համենայն դեպս դրանց մասին ակտիվ խոսակցությամբ ու քննարկումներով: Իրանի գործադիր իշխանության ղեկն անցավ երկրի կառավարող համակարգի այսպես ասած ռեֆորմիստական թեւին, որն ավանդաբար ներկայանում է Արեւմուտքի հետ հարաբերության առավել «կառուցողական» մոտեցումներով:

Ավելին, Իրանի նոր նախագահի օգնական է նշանակվել մարդ, որը մոտ երեք տարի առաջ իր աղմկոտ ձայնագրության մեջ խոսել էր այն մասին, թե Ռուսաստանն ինչպես էր խանգարում Իրանի եւ Վեցյակի միջեւ միջուկային գործարքի կայացմանը: Միեւնույն ժամանակ, Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ ակնկալում է Իբրահիմ Ռեյիսիի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած համաձայնությունների իրագործում: Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը նախագահի արտահերթ ընտրությունից հետո ազդարարել է քաղաքականության շարունակության մասին: Այդուհանդերձ, այն, որ Մոսկվան ու Թեհրանը դեռեւս քննարկում են պայմանագրի ստորագրման ժամանակի հարցը, թերեւս հուշում է, որ հարցը միայն ժամանակը չէ, այլ կան շեշտադրումներ, որոնց առնչությամբ առնվազն առկա են նոր երանգներ:

Դա իհարկե չի նշանակում, որ Ռուսաստանի ու Իրանի միջեւ առաջացել է հիմնարար տարակարծություն, սակայն այն, որ Իրանի նախագահի ողբերգական մահը առնվազն ստեղծել է ժամանակի ու տարածության որոշակի, թեկուզ հարաբերական «վակուում», բավականին նկատելի է: Եվ այդ իմաստով էլ ուշագրավ է այն «բանավեճը», որ Մոսկվա-Թեհրան տիրույթում անուղղակիորեն, սակայն դրսեւորվում է Կովկասում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» թեմայով:

Կարո՞ղ է օրինակ հենց այդ թեմայով մոտեցումների տարբերության «ակտիվացումը» լինել էական պատճառներից մեկը, որ Մոսկվան ու Թեհրանը դեռեւս չեն պայմանավորվում մեծ պայմանագրի ստորագրման ժամկետի առնչությամբ: Հնարավո՞ր է արդյոք, որ Իրանը այդ հարցում Ռուսաստանից ակնկալում է հստակ ու համոզիչ երաշխիք, որ պայմանագրի ստորագրումից հետո Մոսկվան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ որեւէ «ոչ պակաս ընդգրկուն» պայմանավորվածությամբ չի հարվածի «թիկունքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում