Ամերիկյան PepsiCo-ն, որը Ռուսաստանում զբաղվում է «Лебедянский» հյութի արտադրությամբ, համաձայնության է եկել «Вимм-Билль-Данн Продукты питания» ՍՊԸ 66% բաժնետոմսերը` 3.8 մլրդ դոլարով գնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Комерсант-ը: Հիշեցնենք, որ այդ ընկերությանն են պատկանում «Любимый сад», J7 հյութերը, «Домик в деревне», «Веселый молочник» կաթերը և այլ ապրանքանիշեր:
Այս գործարքի հավանականության մասին խոսվում էր դեռ տարեսկզբին, երբ Պեպսիի ոխերիմ հակառակորդ Կոկա-Կոլան ձեռք բերեց «Мултон» և «Нидан» ընկերությունները` այդպիսով դառնալով Ռուսաստանի հյութի շուկայի առաջատար: ВБД-ն այս տարի զրկվել է իր գործընկեր Danone-ից, որը գնել է կաթ արտադրող «Юнимилк» ընկերությունը: