Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ` Իրանի պահակազորի զինյալները երկրի հյուսիսարևելյան շրջաններում գտնվող Սարդաշտ քաղաքի մոտակայքում գրավել են քրդական PJAK խմբակցության կենտրոնական ճամբարը:
Fars գործակալության փոխանցմամբ` Իրանի պահակազորի հյուսիսարևելյան շրջանների հրամանատար Մուհամադ Թաղի Օսանլուն հայտարարել է, որ իրանական կողմը PJAK-ի ճամբարը գրավելով` մերձակա շրջաններից հեռացրել է PJAK-ի զինյալներին ու սահմանամերձ բարձունքներում տեղակայել են պահակազորի հիմնական ուժերը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Իրանի հյուսիսարևելյան շրջաններում զինված բախումներ էին ընթանում երկրի պահակազորի ու քրդական PJAK խմբակցության զինյալների միջև:









































