Sunday, 15 09 2024
«Դիլիջան» ազգային պարկ է բաց թողնվել 10 կովկասյան ազնվացեղ եղջերու
Նեթանյահուն սպառնացել է Եմենի հութիներին
23:30
Կրակոցներ՝ Trump West Palm Beach-ում
23:15
«Ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին»․ Թրամփ
Opel-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
22:45
Արքայական ընտանիքն ինչպե՞ս է շնորհավորել է արքայազն Հարիին
22:30
Լայնածավալ ջրհեղեղներ` եվրոպական մի շարք երկրներում
Սուրեն Պապիկյանի այցը Կորեա և Չինաստան
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այցելեցին Վեդիի ջրամբար
Եվրաքվեի գործընթացում Սփյուռքը նույնպես շատ բան կարող է անել. պետք է օգտագործել նրա ներուժը
Ռուսաստանն է դրդում Ադրբեջանին մեր դեմ հարձակվելու. միակ ելքը Արևմուտքի հետ համագործակցության մեջ է
ՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական կողմնորոշում և պատրաստ են իրենց ապագան կապել Եվրամիության հետ
Էրդողանը և Ալիևը Բաքվի «ազատագրումը» չեն կիսում
Երևանում կառուցվող էլիտար շենքում Եգիպտոսի քաղաքացին 10-րդ հարկից ընկել և մահացել է
Իր ծննդավայր Ոսկեվանում հիմնել է «ԱյԹի ՕԿ» կենտրոնը
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
19:45
Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը
Վարչապետն այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնը
19:15
Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը
Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 41,2 հազարը
18:30
Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը
18:15
Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Ռիչարդ Մուրը Բաքվից Ռուսաստան-Իրան նավագնացության վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է ակնկալում
Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ
Պետությունը գիտի՞՝ ինչ կարիքներ ունի, որոնք պետք է լուծվեն ակադեմիական քաղաքում
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն
Հայաստանը կառուցում է մի իրավական պատնեշ՝ ապահովելու իր անվտագությունը. դա խաղաղության պայմանագիրն է
Հայաստանում աղմկոտ «սերիալի» նոր եթերաշրջանը

Իրանը կրկնում է ոչ դիվանագիտական լեզվով. Մոսկվան լավ չի՞ հասկացել

Իրանական Թասնիմ գործակալությունը հրապարակել է հոդված, որը հասցեագրված է Ռուսաստանին, ըստ էության ուղիղ հաղորդագրությամբ՝ «Զանգեզուրյան միջանցք չի լինի»: Այն, որ իրանական պարբերականի անդրադարձը չէր կարող լինել առանց Իրանի իշխանության հավանության, ըստ էության ենթադրության կամ եզրակացության դաշտից էլ չէ, եթե հաշվի առնենք այն, որ դրանից մեկ օր առաջ Իրանի ԱԳՆ էր հրավիրվել այդ երկրում ՌԴ դեսպանն ու նրան փոխանցվել էր «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը, կամ՝ վերհաստատվել էր այդ դիրքորոշումն ու «կարմիր գծերը»:

Այն, որ հանդիպմանը հաջորդում է իրանական մեդիայում ըստ էության դիվանագիտությունից առավել զերծ հաղորդագրությունը, թույլ է տալիս եզրակացնել այլ բան. Իրանը համոզված չէ, որ դեսպանի հետ հանդիպումը անցել է փոխըմբռնման պայմաններում եւ Թեհրանի հաղորդագրությունը հասել է Մոսկվա: Կամ, Թեհրանը համենայն դեպս անում է նաեւ մամուլի «ստուգողական կրակոցը»՝ համենայն դեպս: Սա վկայում է, որ, կամ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարցի վերաբերյալ իրապես կա «չհասկացվածություն», եւ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչն է փոխվել, որ կարծես թե «ննջած» թեման հառնում է վերստին:

Կամ, Ռուսաստանն ու Իրանը «դիմակայությունը» կամ «չհասկացվածությունը» սրում են այսպես ասած լռելյայն, այդպիսով գուցե փորձելով լուծել ընդհանուր խնդիր: Ո՞րն է այդ ընդհանուր խնդիրը, կամ ո՞րը կարող է լինել դա, եթե հրապարակային մակարդակում Թեհրանն ու Մոսկվան փաստորեն ունեն ճանապարհների հարցում վերջին տասնօրյակում արտահայտված մոտեցումների հակոտնյա տրամադրություն ու տոնայնություն: Կնշանակի, նրանցից մեկը «բլե՞ֆ» է անում: Բայց ինչու՞: Միթե՞ չունեն առանց այդ «շրջանցիկ» խաղերի իրավիճակը կառավարելու հնարավորություն:

Մյուս կողմից, վաղուց նկատելի է, որ հնարավորությունների առումով Ռուսաստանն էլ, Իրանն էլ այդուհանդերձ գտնվում են այսօր մի վիճակում, երբ ավելի շատ շեշտադրում են հարված ընդունելու հարցում իրենց պատրաստվածության վրա, քան՝ լայն նախաձեռնողականության: Պնդել տարբերակներից որեւէ մեկը՝ իրապես հակոտնյա տրամադրությունների սրում, թե՞ իրողություններից ելնելով լռելյայն խաղ այդ սրացման վրա՝ իրավիճակը կառավարելու եւ Կովկասում ստատուս-քվոյի փոփոխություն թույլ չտալու ընդհանուր խնդրի լուծում, թերեւս դժվար է: Ինչպես դժվար է հավատալ, որ Ռուսաստանը կարող է այդ ճանապարհների համար հարվածի տակ դնել Իրանի հետ ակնկալվող մեծ պայմանագիրը, որի ստորագրումը հնարավոր է հոկտեմբերին Կազանում:

Ի դեպ, Իրանը շաբաթներ առաջ բարձրաձայնել էր մոտ ապագայում Թուրքիայում 3+3 ձեւաչափի արտգործնախարարների՝ թվով երկրորդ հավաքը անցկացնելու պայմանավորվածության մասին, չնշելով իհարկե կոնկրետ ժամկետներ: Այդ մակարդակով առաջին հավաքը եղավ տարեսկզբին Թեհրանում: Այդ հավաքը Թուրքիայում կլինի մինչեւ ԲՐԻԿՍ հոկտեմբերյան գագաթնաժողովը Ռուսաստանում, թե՞ դրանից հետո: Արդյո՞ք Մոսկվան ու Թեհրանը պատրաստվում են դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում