Sunday, 15 09 2024
Opel-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
22:45
Արքայական ընտանիքն ինչպե՞ս է շնորհավորել է արքայազն Հարիին
22:30
Լայնածավալ ջրհեղեղներ` եվրոպական մի շարք երկրներում
Սուրեն Պապիկյանի այցը Կորեա և Չինաստան
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այցելեցին Վեդիի ջրամբար
Եվրաքվեի գործընթացում Սփյուռքը նույնպես շատ բան կարող է անել. պետք է օգտագործել նրա ներուժը
Ռուսաստանն է դրդում Ադրբեջանին մեր դեմ հարձակվելու. միակ ելքը Արևմուտքի հետ համագործակցության մեջ է
ՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական կողմնորոշում և պատրաստ են իրենց ապագան կապել Եվրամիության հետ
Էրդողանը և Ալիևը Բաքվի «ազատագրումը» չեն կիսում
Երևանում կառուցվող էլիտար շենքում Եգիպտոսի քաղաքացին 10-րդ հարկից ընկել և մահացել է
Իր ծննդավայր Ոսկեվանում հիմնել է «ԱյԹի ՕԿ» կենտրոնը
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
19:45
Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը
Վարչապետն այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնը
19:15
Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը
Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 41,2 հազարը
18:30
Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը
18:15
Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Ռիչարդ Մուրը Բաքվից Ռուսաստան-Իրան նավագնացության վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է ակնկալում
Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ
Պետությունը գիտի՞՝ ինչ կարիքներ ունի, որոնք պետք է լուծվեն ակադեմիական քաղաքում
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն
Հայաստանը կառուցում է մի իրավական պատնեշ՝ ապահովելու իր անվտագությունը. դա խաղաղության պայմանագիրն է
Հայաստանում աղմկոտ «սերիալի» նոր եթերաշրջանը
Ավարտվել են հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները
Ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել. կրակոցներ են հնչել
Գրականության և արվեստի թանգարանը «Պատում մեկ իրի» շարքը կսկսի «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ
16:00
Apple-ը կրճատել է նոր iPhone-ների փաթեթավորումը

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը՝ Պուտինի տրիումֆ. Հավանականությունը նվազ է թվում

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով ՌԴ ԱԳՆ ավելի վաղ տարածած տեղեկատվությանը, գրում է, որ հոկտեմբերի վերջին Կազանում կազմակերպվող ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին հրավիրված են ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները: Փոխարտգործնախարար Սաֆարյանն Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ Հայաստանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խանդանյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանը այդ կառույցին անդամակցելու մտադրություն չունի:

ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովի շուրջ ինտրիգը լուրջ է. Թուրքիան և Ադրբեջանը կազմակերպությանը անդամակցելու հայտ են ներկայացրել, իսկ Կազանում պետք է հաստատվի ԲՌԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը: Նախնական տեղեկություններով՝ այդ շրջանակներում կարող է ստորագրվել ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիրը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ քննարկվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը:

Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ ԲՌԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը երկկողմ և այլ ձևաչափերով բանակցային հարթակի դեր նույնպես կկատարի: Չի բացառվում, սակայն, որ այն կբացահայտի նաև ներակազմակերպական հակասություններ:

Միջազգային մամուլում, ի մասնավորի, փորձագիտական գնահատական կա, որ ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդության հարցում Չինաստանը և Հնդկաստանը լուրջ մրցակցության մեջ են: Պետք է, թերևս, ավելացնել նաև Թուրքիային, որը չի դադարում հուսալ, թե կարող է Մոսկվային և Կիևին վերադարձնել ստամբուլյան պայմանավորվածություններին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «ստամբուլյան պայմանավորվածությունները չեղարկվել են Միացյալ Նահանգների պահանջով»:

Կազանում, ըստ երևույթին, նախատեսվում է Պուտին-Էրդողան հանդիպում: Հավանական է, որ կկայանա ՌԴ և Իրանի նախագահների առաջին հանդիպումը: Հայաստանը վարչապետ Փաշինյանի մակարդակո՞վ է մասնակցելու ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին:

Եթե Երևանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն չունի, ապա ի՞նչն է կազանյան գագաթաժողովին մասնակցության մոտիվացիան: ԱՊՀ երկրների առաջնորդների հրավերի հանդեպ հարգա՞նքը, թե՞ այդ հարթակում երկկողմ կամ այլ ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը:

Բաքվում ՌԴ դեսպանն ասել է, որ նախապատրաստվում է 3+3 ձևաչափով նախարարական հանդիպում, որը ծրագրված է անցկացնել Թուրքիայում: Հնարավո՞ր է, որ նախնական քննարկումներ կազմակերպվեն Կազանում:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը գումարվում է Բաքու Պուտինի պետական այցից հետո: Ռուսաստանը փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան հարթակը վերականգնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի անուղղակի արձագանքներից դատելով՝ Ալիևը նման հանդիպման մտադրություն չունի:

Եթե Կազան մեկնի Նիկոլ Փաշինյանը, իսկ այլ մակարդակով Հայաստանի մասնակցությունը կլինի բացառապես արարողակարգային, Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպման առաջարկություն կանի՞: Պուտինը ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին տալիս է արտաքին քաղաքական տրիումֆի նշանակություն, բայց տարաձայնությունները հարթելու հնարավորությունը նվազ է թվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում