Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիաֆորմատ մասնակցության հայտ է ներկայացրել և այն կքննարկվի: