Առաջիկայում նոր կադրային փոոխություններ են սպասվում դիվանագիտական ոլորտում: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությւնների` փոխվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը. Աշոտ Հովակիմյանի փոխարեն այնտեղ նշանակվելու է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
«Իսկ Հովակիմյանն էլ ստանձնելու է ԱԳ փոխնախարարի պաշտոնը: Սակայն Հովակիմյանի անվան հետ ուշագրավ պատմություն Է կապվում: Բանն այն Է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունն օրակարգ է մտցրել ԼՂ խնդրի վերաբերյալ հերթական հարցը, որից, սակայն, Հովակիմյանն անտեղյակ Է եղել և ոչինչ չի ասել ԱԳՆ-ին: Նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել այդ մասին, իսկ նա խնդրով զբաղվել Է միայն այն ժամանակ, երբ Երևանից են հանձնարարել»:











































