Համացանցում է հայտնվել նոր Amaze 4G (Ruby) սմարթֆոնի լուսանկարը: Ինչպես հայտնում է YouHTC-ը, սմարթֆոնն, ըստ որոշ տեղեկությունների, աշխատում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգի միջոցով` Sense 3.5 ինտերֆեյսով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սարքի շնորհանդեսը տեղի կունենա 2011 թ. հոկտեմբերի վերջերին: Սմարթֆոնն ունի 8 մեգապիկսելանոց ֆոտոխցիկ և 16 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն:
Դեռ հուլիսի վերջերին խոսվում էր այս սմարթֆոնի ստեղծման մասին, և երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, որ սարքը սպիտակ գույն է ունենալու, սակայն համացանցում հայտնված լուսանկարում այն սև է:











































