Friday, 04 10 2024
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ
ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության վերաբերյալ ծրագրերը

Ի՞նչ է անում նախարարությունը՝ մոծակի խայթոցից փոխանցվող հիվանդության դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մոծակի խայթոցից մարդուն փոխանցվող West Nile (Արևմտյան Նեղոսի տենդ) վիրուսի մասով մտահոգությունները շարունակվում են խորանալ, քանի որ 4 տասնյակից ավելի վարակվածներ կան արդեն Հայաստանում՝ և մեկ մահացության դեպք:

Թեև լուրեր կան, որ մահացածների թիվը ավելացել է, իսկ վարակվածներինը հասնում է մոտ 4 տասնյակի, սակայն պետական գերատեսչությունից պաշտոնապես այլ տվյալներ հաղորդեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի մահվան դեպք է արդեն գրանցվել մոծակի խայթոցից փոխանցված վարակի հետևանքով: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մեկ մահվան դեպք է գրանցվել, հիվանդն ունեցել է ուղեկցող մի քանի քրոնիկական հիվանդություն: «Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով», – հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի շրջանում ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի դեպքում կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ՝ ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։

Նկատենք՝ վարակի 1-ին կասկածելի դեպքը և մահվան դեպքը արձանագրվեցին դեռևս օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ մասին առողջապահության նախարարությունը չի հայտնել: Հանրությունն այդ մասին իմացավ ընդամենը օրերս՝ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից, որում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հաստատել էր մահվան դեպքի մասին տեղեկությունը։

Նկատենք, որ այս օրերին հասարակության շրջանում առկա անհանգստությունները, վախերը, կասկածները փարատելու համար նախարարությունը ոչինչ չի արել. ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին, հրապարակվել է զգուշացում. «Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով, հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մինիգիտը»։

Իսկ վիրուսի տարածման մասով մամուլի ասուլիս ընդամենը երեկ է հրավիրվել, երբ, սկսած ամսվա սկզբից, պետք էր պարբերաբար հաղորդագրություններ, հարցազրույցներ, տարատեսակ հրապարակումներ լինեին՝ մարդկանց այս վարակի մասին իրազեկելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում