Friday, 04 10 2024
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ

Առգրավել են Փարամազյանի մեքենան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չեն տվել, նշել են միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։ Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել է քաղաքապետին սպասարկող ամենագնացը, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Մանվել Փարամազյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։

Հարցին՝ քանի որ Ձեր ունեցվածքը կալանքի տակ է, գուցե մեքենան առգրավել են ինչ-որ քրեական վարույթի՞ շրջանակում, պատասխանեց․ «Այդ մեքենան իմ սեփականությունը չէ, կոմբինատինն է, որ տրվել է ոչ թե Մանվել Փարամազյանին, այլ՝ Քաջարանի քաղաքապետին։ Միշտ է այդպես եղել։ Արդեն 1 շաբաթ է՝ իրավապահների մոտ է, որեւէ բացատրություն չեն տալիս։ Ընթացքի վրա կանգնեցրել են, թե հետախուզման մեջ է, ու տարել»։

Քաջարանի տոնին՝ օգոստոսի 17-ին, բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ էին մասնակցում, Փարամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է իշխանության հետ։ «Բացառապես՝ գործնական, որեւէ այլ հարաբերություն չունեմ»։ ՀՀ ՆԳՆ-ից ժամանակ խնդրեցին խնդիրը պարզաբանելու համար, ավելի ուշ պատասխանեցին․ «Ստուգումներ են կատարվում, այլ մեկնաբանություններ չկան»՝ առանց մանրամասնելու, թե ինչ ստուգումների մասին է խոսքը։ Քննչական կոմիտեից ասացին, որ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որեւէ առնչություն չունեն»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում