Հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը երկու տարվա ամուսնությունից հետո բաժանվում են։
Լոպեսը երեքշաբթի օրը ամուսնալուծության հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան, ասվում է BBC-ի տրամադրության տակ հայտնված դատական փաստաթղթերում: Դրանցում 55-ամյա Լոպեսը նշել է բաժանման պաշտոնական ամսաթիվը՝ 2024թ․ ապրիլի 26-ը։
Զույգը պաշտոնապես ամուսնությունը գրանցել էր Լաս Վեգասում 2022 թվականի հուլիսին։