Նիդեռլանդները և Ֆինլանդիան վետո են կիրառել Ռումինիայի և Բուլղարիայի` Շենգենյան գոտի մտնելու հարցի քննարկման ժամանակ:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Եվրամիության ներքին գործերի նախարարները դեմ են արտահայտվել այս երկու երկրներին Շենգենյան գոտում ընդգրկելու առաջարկությանը: Նիդեռլանդների և Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարները հայտարարել են, որ Բուլղարիան և Ռումինիան չեն կորող միանալ համաձայնագրին, քանի որ այդ երկրներին անհրաժեշտ է նախ լուծել կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի այս երկու երկրների միացումը Շենգենյան համաձայնագրին նախատեսվում էր այս տարի: