Saturday, 14 09 2024
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

Ունե՞ն Փարիզը, Թեհրանն ու Դելին կովկասյան պատասխան Անկարային

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Բաղդադը ստորագրել են ահաբեկության դեմ պայքարի եւ անվտանգության ոլորտում գործակցության հուշագիր: համաձայնագիրը ստորագրել են պաշտպանության նախարարները, իսկ Ֆիդանը հայտարարել է, որ ակնկալում են գործակցությունը հասցնել ավելի բարձր մակարդակի: Թուրքիայի եւ Իրաքի այս համաձայնագիրն իհարկե ունի մի քանի մոտիվ, որոնց թվում անշուշտ պետք է դիտարկել ընթացիկ տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Էրդողանի Իրաք կատարած այցի ընթացքոււմ ստորագրված համաձայնագիրը դեպի Եվրոպա առեւտրային երթուղի ձեւավորելու վերաբերյալ:

Ապրիլին Էրդողանը 13 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել էր Իրաք, որտեղ ստորագրվեց Իրաքը Եվրոպային կապող տրանսպորտային երթուղի ձեւավորելու մասին քառակողմ համաձայնագիր՝ Թուրքիա, Իրաք, Կատար, Արաբական Էմիրություններ: Թուրքիան խոստացավ դրա համար հատկացնել 1,2 միլիարդ դոլար, սակայն դա իհարկե ծրագրի շատ փոքր մասն է, իսկ հիմնական դոնոր դիտվում են Կատարն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: Թուրքիայի եւ Իրաքի միջեւ անվտանգության համաձայնագիրը թերեւս այդ երթուղու հարցում Թուրքիայի հիմնական ներդրումն է:

Այլ կերպ ասած, փող չունեցող Էրդողանը խոստանում է ապահովել երթուղու անվտանգությունը, այդ կերպ միեւնույն ժամանակ ձգտելով բարձրացնել իր դերը ռեգիոնում, դառնալով այսպես ասած Հարավային առեւտրային միջանցքի հիմնական խաղացողներից, դերակատարներից մեկը: Անկարան այդ կերպ կփորձի լինել թե Միջին միջանցքի խաղում, թե Հարավային միջանցքի, ձգտելով փոխլրացնել իր դերակատարումները: Իրաք-Եվրոպա երթուղին իհարկե ինքնին ընդամենը լինելու է ավելի երկար նախագծի մաս, միտված Կենտրոնական Ասիայից եւ հեռավոր Արեւելքից դեպի Եվրոպա ճանապարհների համար պայքարին:

Այդ երթուղին մրցակցային է լինելու թե Չինաստանի, թե Հնդկաստանի, թե Իրանի համար: Այստեղ էական է այն, թե դրա հանդեպ ինչպիսի դիրքորոշում կունենան ԱՄՆ ու Եվրոպան: Զուգահեռ, Իրաքի հարցում իր ակտիվությամբ Անկարան փորձում է եւս մեկ ուղղությամբ արգելափակել Փարիզի ակտիվությունը: 2022 թվականին Իրաքի ուղղությամբ ակտիվ քայլեր փորձեց անել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որը նաեւ միակ եվրոպացի, ընդհանրապես արեւմտյան միակ երկրի առաջնորդն էր, որ օգոստոսին մասնակցեց Իրաքի մայրաքաղաքում կազմակերպված  ռեգիոնալ անվտանգության թեմայով միջազգային համաժողովին, որին տարբեր մակարդակներով մասնակցեցին մերձավորարեւելյան եւ ծոցի ռեգիոնի բոլոր առանցքային երկրները:

Էրդողանը Կովկասում ձգտելով արգելափակել Ֆրանսիայի ակտիվությունն Ադրբեջանի միջոցով, հարավային ուղղությամբ ինքն է կատարում այդ աշխատանքը: Դա կդառնա՞ Ֆրանսիայի, Իրանի ու Հնդկաստանի համար խթան, որպեսզի ակտիվացնեն աշխատանքը Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու կազմավորման ուղղությամբ, որը պետք է անցնի Հայաստանով ու Վրաստանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում