Saturday, 14 09 2024
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը

Երեւանի պատասխանը Բաքվին. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Բաքվի հայտնի դիրքորոշումների մասին Ազատություն ռադիոկայանի հարցին, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Երեւանը «Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»: Այլ կերպ ասած, Հայաստանը փաստացի հայտնում է, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը կարող է քննարկել միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ արձագանքից ստացվող թերեւս ամենապարզ տպավորությունը դա է:

Սա նվազագույն անհրաժեշտ դիրքորոշում է, սակայն թերեւս ոչ բավարար: Համենայն դեպս, դիրքորոշումն առաջացնում է հարցեր, հատկապես այն պարագայում, որ խաղաղության պայմանագրի տեքստից օրինակ փոխադարձ համաձայնությամբ «դուրս է բերվել» հաղորդուղիների ապաշրջափակման հարցը: Իսկ դա թե Հայաստան-Ադրբեջան հակամարտության, հետեւաբար դրա կարգավորման, թե ընդհանրապես ռեգիոնալ աշխարհաքաղաքականության կարեւորագույն հարցերից մեկն է: Եթե պայմանագրից դուրս է մնում այդ կարեւորագույն հարցը, ապա ինքնին դա առաջացնում է հարց, թե քաղաքական ի՞նչ կշիռ է մնում խաղաղության պայմանագրում: Չէ՞ որ պայմանագրի արժեքը ձեւավորվելու է ըստ այն արդյունավետության, որ դրանում արտահայտվելու է հակամարտության լուծումների իմաստով:

Ավելին, կարծես թե պայմանագիրը հստակ չի պատասխանելու նաեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ հարցերին: Դա մեկ այլ կարեւոր հանգամանք է, որի վերաբերյալ լիարժեք պատասխանի բացակայությունը դարձյալ նվազեցնելու է պայմանագրի քաղաքական արժեքը: Հետեւաբար, առնվազն տեսականում կարող է ստացվել իրավիճակ, երբ պայմանագիր կա, բայց այն չունի առանցքային հարցերի վերաբերյալ նշանակալի պատասխաններ, լուծումներ: Այդ դեպքում կստացվի, որ Մինսկի խմբի համանախագահության «լուծարումը» տեղի է ունենում անարժեք թղթի դիմաց: Ավելին, պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, ստացել դրա միջազգային բացառիկ մանդատը: Հետեւաբար, եթե խմբի լուծարումը կապվում է խաղաղության պայմանագրի հետ, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ պայմանագիրը պետք է պարունակի նաեւ պատասխաններ Լեռնաային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, խաղաղ կարգավորման այն սկզբունքների հանգույն, որոնց շրջանակում Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը իրացնոում էր իր մանդատը, որը չեղարկված չէ առ այսօր, թեեւ դե ֆակտո չի աշխատում վաղուց:

Այդպիսով, անշուշտ կարեւոր է, որ Երեւանը միարժեք չի «տրվում» Մինսկի խումբը եւ համանախագահությունը լուծարելու մասին Ադրբեջանի «առաջարկին», որը գործնականում շանտաժ է, քանի որ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե այդ առաջարկին չմիանալու դեպքում Երեւանը ցույց կտա, որ շարունակում է հավակնել Ադրբեջանի տարածքներին: Սա բացարձակ նենգափոխում եւ հորինվածք է, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահությունը ստեղծվել են ոչ թե Հայաստանի կամքով կամ ցանկությամբ, այլ միջազգային որոշումով, որը ճանաչել է նաեւ Ադրբեջանը, այդ թվում Ալիեւը, եւ աշխատել այդ մանդատի հետ: Այդ մանդատի լուծարումը Հայաստանի պատասխաանատվության դաշտում չէ, բայց, լուծարումից առաջ մանդատակիր երկրները, նրանց անդատ տվող երկրներն ու կազմակերպությունը պետք է քննեն հաշվետվությունը՝ ինչպես է իրացվել այն, ինչ արդյունքով, եթե արդյունքը բավարար չէ, ապա ինչի՞ կամ ում պատճառով:

Իլհամ Ալիեւը տագնապում է հենց այդ հեռանկարից, այդ պատճառով փորձում նենգափոխել ու շանտաժել: Երեւանն առնվազն փորձում է դիմադրել այդ շանտաժին, սակայն անկասկած է, որ այդ աշխատանքը պահանջելու է առավել կոնցեպտուալ հարցադրումներ, որովհետեւ, որքան էլ հնչի տարօրինակ, թեկուզ չաշխատող Մինսկի խմբի համանախագահության մանդատի դե յուրե գոյությունը Հայաստանի անվտանգոության միջավայրի կարեւոր դետալ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում