Saturday, 14 09 2024
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան  տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Գեղարքունիքի մարզի բնակչից օգոստոսի 13-ի ժամը 15:45-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել:«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածից սկսած, վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` վերջինս պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք, տարբեր առիթներով պարբերաբար հասցրել է վիրավորանքներ: Այդ հանգամանքներով պայմանավորված` կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նկատի ունենալով, որ ստացված տեղեկությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան մեղադրանք է ներկայացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:Նշվում է, որ Գեղարքունիքի մարզի վերոհիշյալ բնակչի ձերբակալման մասին որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում