Saturday, 14 09 2024
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Դոհայի բանակցություններից՝ Հայաստանի հարավ

Օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկում են իսրայելա-պաղեստինյան կարգավորման բանակցություններ։ Հայտնի է, որ հանդիպումը կնախագահի Կատարի վարչապետ Մուհամեդ աթ-Թանին։ Միացյալ Նահանգները ներկայացնում է ԿՀՎ տնօրեն Բերնսը, Եգիպտոսը՝ հետախուզության պետ Աբաս Քամելը։ Ավելի ներկայացուցչական է Իսրայելի բանակցող թիմը՝ «Մոսադի» տնօրեն Բերնեա, ՇԱԲԱԿ-ի պետ Բար, Պաշտպանության բանակի գերիների եւ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր գեներալ մայոր Ալոնի եւ վարչապետի քաղաքական խորհրդատու Ֆալկ։

Բանակցություններին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը չի մասնակցի, բայց, ինչպես իսրայելական աղբյուրներն են տեղեկացրել՝ «հեռավար կհետևի»։ Դոհա ներկայացուցիչ չի գործուղել նաեւ Իրանը, թեեւ ավելի վաղ տեղեկություն կար, որ իրանական կողմը «կուլիսային շփումներ կունենա ամերիկացիների հետ»։ Իհարկե, բացառված չէ, որ Դոհայում իրանա-ամերիկյան «խորհրդատվություններ» տեղի կունենան։

Իսրայելական մամուլում իշխող տպավորություն է, որ միջնորդները «ճնշում են գործադրում հիմնականում Նաթանյահուի նկատմամբ»։ Vesti.go.il-ի գնահատմամբ՝ «բանակցությունները կանցնեն «գործարք՝ ամեն գնով» սկզբունքով», եւ ավելացնում է, որ «նման տրամադրություն ունի նաեւ իսրայելական հանրության զգալի մասը, ինչը բարդացնում է կառավարության բանակցային դիրքերը»։

Գազայում, իրոք, հումանիտար աղետ է։ Վաշինգտոնը չի կարող միանշանակորեն սատարել Նաթանյահուին՝ ինչը կնշանակեր, որ նա արդարացնում է տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը։ Բայց Վաշինգտոնը չի կարող նաեւ «հանձնել»։ Եթե Դոհայի բանակցությունները ձախողվեն, ապա Իսրայելը կարող է հարձակման ենթարկվել, եթե ոչ ուղղակի Իրանի, ապա առնվազն տարածաշրջանում նրա պրոքսի ուժերի կողմից։

Մյուս կողմից, ՀԱՄԱՍ-ի պայմաններով կամ ամեն գնով գործարքն Իսրայելի վարչապետին կարժենա կոալիցիոն կառավարության փլուզում եւ պաշտոնանկություն։ Մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների դեպքում կհաղթեն աջ-արմատականները կամ «օրթոդոքս սիոնիստները»։

Դոհայի բանակցությունների մեկնարկին ընդառաջ Լոնդոնում գործող Iran Internacional հեռուստատեսությունը տեղեկություն է տարածել, որ Իրանը «շատ մոտ է միջուկային զենք ունենալուն», եւ, իբր, նման որոշում կայացվել է Էբրահիմ Ռեիսիի նախագահության վերջին ամիսներին։

Սա նույն լրատվամիջոցն է, որ ժամանակ առաջ Իրանի կողմից Հայաստանին հինգ հարյուր միլիոն դոլարի սպառազինությունների վաճառքի մասին տեղեկություն էր տարածել։ Ադրբեջանից եւ Վրաստանից իսրայելցի զինծառայողներին ետ կանչելու, ինչպես նաեւ Իրանի նախագահի շրջապատում Ադրբեջանին հրթիռային հարված հասցնելու քննարկումների մասին տեղեկատվությունը տարածել է բրիտանական The Telegraph-ը։

Օգոստոսի 12-ին Իրանի Ռազմա-ծովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում եւ «հրթիռային դիպուկ հարվածներով խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները»։ Կասպից ավազանի այդ հատվածում Իրանը սահմանակից է միայն Ադրբեջանին՝ իրանական Աստարա քաղաքի մերձակայքում։ Ռուս-իրանական համաձայնությամբ պետք է մեկնարկի Ռեշտ-իրանական Աստարա երկաթգծի շինարարությունը, որով կամբողջանա Սանկտ-Պետերբուրգ-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքը։

Բաքվի «Թուրան» գործակալությունը «խիստ զարմանք» է հայտնել հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծից «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հոդվածը հանելուն Իլհամ Ալիեւի համաձայնության առթիվ։ Մեկնաբանի տպավորությամբ՝ դա «կարող է հավանական լինել, եթե կա միջանցքի հսկողությունը միջազգային ուժերին հանձնելու համաձայնություն»։ Եթե Դոհայի բանակցություններն ավարտվեն ապարդյուն, եւ տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվի, հարց է՝ ո՞վ է երաշխավորելու, որ Ադրբեջանը կպահի կոմունիկացիաների հարցն ապագային թողնելու «ջենթլենական պայմանավորվածությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում