Friday, 04 10 2024
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին
Իրանի հարվածները Իսրայելին ցույց են տալիս, որ նրանց միջև նոր ուժային հարաբերակցություն է ձևավորվել
22:00
Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
Ադանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
Դանակահարություն Գյումրիում․ տղամարդը դանակով վնասել է 3 հոգու
Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ
ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ վեճը վերածվել է հրազենային վնասվածքի
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին
Սուրեն Պապիկյանը ռազմամարզական ճամբարի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ
ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստին ներկայացրել է Հայաստանի միջուկային անվտանգության վերաբերյալ ծրագրերը
Podcast կարևորի մասին
Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի

«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են. երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Ուշագրավն այն է, որ ահազանգած քաղաքացիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։

Նշենք, որ անգամ շատ ծնողներ ճամբարի ֆեյսբուքյան էջում են գրել իրենց բողոքները, սակայն մեծ արագությամբ բոլոր բողոքները ֆեյսբուքյան պատից «մաքրվել» են. բայց դժգոհության նամակագրություն ծնողների ձեռքին, այնուամենայնիվ, կա:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։

«Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում:

Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։

Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը:

Երբ պնդեցինք, որ բողոք եղել է, նա մանրամասներ ներկայացրեց կոնկրետ դեպքից. «Այդ երեխան հիվանդ երեխա է եղել, ոստիկանությունից եւ քննչականից եկել են, ծնողը ներողություն է խնդրել, որ երեխան հիվանդ է։ Երեխան ուղղակի ֆանտազիայի գրկում է հայտնվել։ Դուք պետք է ժամանակին գայիք, տվյալ փաստաթղթերը տեսնեիք։ 40 երեխա, եթե ճամբարից միաժամանակ բացակայի, ճամբարը կփակվի տեղում. եթե փաստացի ինչ-որ նյութ լիներ, կրթության նախարարությունից կգային նամակների հետքերով» ,-բացատրեցին ադմինիստացիայից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճամբարից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանություն առ այն, որ երեխաների նկատմամբ վատ են վերաբերվում և նեղացնում են։ Փորձեցինք հասկանալ, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչ է արել այս դեպքով։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Թահվերդյանի հետ՝ պարզելու՝ ինչ կապ ունի նրա կինն այդ ճամբարի հետ և ինչ մոտիվացիայով է քաղաքացիներին ուղղորդել դեպի տվյալ ճամբար, որի խոհանոցը, տեսչական մարմնի որոշմամբ, փակվել է: Սակայն համայնքապետարանից պատասխանեցին, որ Թովմաս Շահվերդյանի կինը ոչ մի կապ չունի ճամբարի հետ, և որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 08․ 24 թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում