Գյումրեցիները քաղաքի մուտքի մոտ դիմավորել են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համաքաղաքացի մարզիկներին։ Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ գյումրեցի մարզիկներին քաղաքի մուտքի մոտ աղուհացով, պարային կատարումներով ու դափնեպսակներով դիմավորելուց հետո Օլիմպիական խաղերի մասնակիցներին ուղեկցել են Վարդանանց հրապարակ։
Գյումրիի կենտրոնական հրապարակում մարզիկների պատվին կազմակերպվել էր տոնախմբություն։ Օլիմպիական տորթը կտրել են Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ Վարազդատ Լալայանն ու Արթուր Ալեքսանյանը։