Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Լուկաշենկոն՝ «Կուրսկի աղեղից» դուրս

Կուրսկի մարզում ուկրաինական զորաջոկատի ներթափանցումից մի քանի օր անց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ համարեց անդրադառնալ իրավիճակին: Նա խոսել է օգոստոսի 10-ի գիշերը Բելառուսի օդային տարածքում «ենթադրաբար ուկրաինական ԱԹՍ-երի հայտնվելու» և դրանց մի մասը ոչնչացնելու մասին: Ըստ Լուկաշենկոյի, պատկան կառույցները «որոնում են բեկորները»: Ըստ երևույթին, նրա կողմից օգտագործված «ենթադրաբար ուկրաինական ԱԹՍ-եր» բնորոշումը և «բեկորներ որոնելու գործողության» հիշատակումը քաղաքական ալիբի են:

Եթե ուկրաինացիները սահմանին փորձեն «թպրտալ», կստանան պատասխան, – ասել է Բելառուսի նախագահը, բայց նաև հիշեցրել, որ մի քանի շաբաթ առաջ «նրանք հեռացել են» սահմանամերձ գոտուց: «Հեռացել ենք նաև մենք», – ասել է Լուկաշենկոն և եզրակացրել, որ ներկայումս Բելառուսի դեմ «ռազմական հարձակման վտանգ չկա»: Նա երկրի քաղաքացիներին հորդորել է զբաղվել «ստեղծարար աշխատանքով» և վստահեցրել, որ սպառնալիքի դեպքում «պատասխան հարվածի միջոցներ կան»:

Այդպիսով, Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ հասկացրել է, որ Բելառուսը մարտական գործողությունների մասնակից կդառնա միայն այն դեպքում, եթե ենթարկվի ագրեսիայի: Ավելին, նրա խոսքում տեղ է գտել Կրեմլի քարոզչությանը լիովին հակասող տեղեկատվություն, որ ուկրաինական զորախումբը Կուրսկի մարզի տարածքում «խորացել է 30-35 կիլոմետրով»: Այլ բան է, երբ այդ մասին խոսում են ուկրաինացի բլոգերները կամ ռուսաստանյան թելեգրամ-ալիքները: Բելառուսի նախագահի կողմից ռազմաճակատային իրավիճակի գնահատականը հնչում է «դատավճռի» պես:

Իսկ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանը եւ Բելառուսը ֆորմալ առումով Միութենական պետություն են, ՀԱՊԿ-ի դաշնակից անդամներ, ապա Լուկաշենկոյի բացահայտումը, կարծես, տեղեկատվական դավաճանություն է, ինչը վկայում է, որ իրավիճակի վերաբերյալ կամ դրա շուրջ Մոսկվա-Մինսկ կոորդինացիա չկա: Համենայն դեպս, անցած հինգ օրերին կողմերի միջեւ ոչ մի մակարդակի շփումների մասին տեղեկատվություն չի տարածվել:

Կուրսկի ուկրաինական «ճեղքումը» բացահայտել է մեկ այլ, ոչ պակաս կարևոր իրողություն. Կիևի գործողությունները ոչ մի երկիր պաշտոնապես չի դատապարտել: Բոլորը, կարծես, ընդունում են, որ Ուկրաինան ունի «Ռուսաստանի սահմանը և տարածքային ամբողջականությունը խախտելու իրավունք ունի»:

Իրավիճակը, թվում է, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում «ո՞վ է մեղավոր» հարցադրմամբ քննարկումներ է բորբոքել: Պետական դումայի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամ գեներալ Գուրիլյովը հարց է տվել. «Եթե ուկրաինացիները երկու ամիս այդ հարձակմանը նախապատրաստվել են, ապա մենք ինչո՞ւ չենք նկատել»: Ավելի կոշտ է արտահայտվել չեչենական «Ահմատ» զորամիավորման հրամանատար Ալաուդինովը. «Կուրսկի համար պատասխանատուն անուն, հայրանուն և ազգանուն ունի»:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի «նեղ կազմով» նիստ, որին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Գերասիմովը չի հրավիրվել: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, հավանական է, տեղյակ է կամ կռահում է Ռուսաստանի ներվերնախավային բանավեճի մասին և հասկանում է, որ Մոսկվայում «գլուխներ են թռչելու»: Այս առումով, նա ոչ միայն իր երկիրը, այլև իր գլուխն է դուրս բերում «Կուրսկի աղեղից»:

Ոչ ոք, իհարկե, անգամ չի պատկերացնում, թե ուկրաինական զորախումբը շարժվելու է Մոսկվայի վրա կամ պատերազմում «որոշիչ բեկում է տեղի ունեցել»: Սակայն քաղաքական մթնոլորտը փոխվում է: Հունիսի 14-ին Վլադիմիր Պուտինը վերջնագիր է ներկայացրել: Մեկ ամիս անց նա ստորագրում է կարգադրություն, որ ներքին տեղահանվածներին դրամական օգնություն հատկացվի: Խոսվում է, որ օգոստոսի 19-ին նա կայցելի Բաքու: Իլհամ Ալիե՞վը գլուխը կդնի «Կուրսկի աղեղից ներս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում