Ռուսաստանի Դաշնությունը իսրայելական կողմին կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, ընդգծելով՝ Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից:«Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ: Նման ողբերգությունները խոչընդոտում են կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերին»,- Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է՝ հարձակման ժամանակ այնտեղ եղել է ավելի քան երկու հազար փախստական։ Ինչպես հայտնում են պաղեստինյան աղբյուրները, այդ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են և գտնվում են ավերված շենքի փլատակների տակ: «Զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ և կանայք: Մոսկվայում խորապես ցնցված են տեղի ունեցածից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», – ընդգծել Է Զախարովան։ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը։