Tuesday, 10 09 2024
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Գերեզմանատան մոտ վիճաբանել են, ապա հարվածել գարեջրի շշերով. կա զոհ
Եկեք արհեստականորեն չսրենք օրակարգերը. Սոնա Ղազարյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ադրբեջանը «Զորաց քարեր բնակատեղի» արգելոցը ներկայացնում է որպես «հին Ադրբեջանի» տարածքում գտնվող հուշարձան. Գեղարդ հիմնադրամն ահազանգում է

Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը: Այս մասին ահազանգել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ այս անգամ թիրախում Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցի և այլազգի երիտասարդներն են։ «Օգոստոսի 6-ին Բերձորում «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում, որին մասնակցում էին աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդներ, տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ղեկավարության հանդիպումը ճամբարականների հետ։Սա Հեյդար Ալիև հիմնադրամի և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից կազմակերպված հերթական միջոցառումն էր: Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի  մասին։

Միջոցառմանը ցուցադրվել են «Մոտիկից հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարների սահիկաշար, որտեղ Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանները, բնական լանդշաֆտները ներկայացված են որպես «հին ադրբեջանական»»,- նշված է Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: Նաև շեշտվում է, որ ի թիվս այլ հուշարձանների՝ որպես «հին Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցը։«Ադրբեջանի կողմից տարածաշրջանի ժառանգության ինքնության կեղծման և սեփականաշնորհման քաղաքականությունը միտված է օրինականացնել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի Հանրապետության և առհասարակ տարածաշրջանի նկատմամբ։ Ադրբեջանական պետական քարոզչությունը չի սահմանափակվում միայն հայկական ժառանգության բռնայուրացմամբ․ այն ընդգրկում է նաև Իրանի Ատրապատական նահանգի մշակութային ժառանգությունը։

 Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումը և խեղաթյուրումը, ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում են հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնց հրամցվում են հայատյաց, նենգափոխված պատկերացումներ տարածաշրջանի պատմության և մշակույթի մասին, կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ տեղի է ունենում ալիևյան ռեժիմի կողմից ուղղորդված «ուղեղների լվացում»։ Այսպիսով՝ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և դրանցում երիտասարդներին ընդգրկելը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետությունն իր առջև խնդիր է դրել ապահովել հայատյաց քաղաքականության սերնդափոխությունը»,- եզրափակվում է հայտարարությունը:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում