Saturday, 14 09 2024
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ Նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով

Պուտինը «կապտակի՞» Էրդողանին

BRIEF տելեգրամյան ալիքը, որ նախօրեին ռուսական աղբյուրին հղումով հայտնել էր Պուտինի Բաքու կատարելիք այցի մասին, նոր հրապարակում է արել, այս անգամ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ անանուն աղբյուրի, որը եւս նշել է, թե առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Պուտինը կայցելի Բաքու: Թե ինչ հարցեր են լինելու այցի օրակարգում, ի՞նչն է լինելու Պուտինի այցի պատճառը, աղբյուրը չի նշում: Այն, որ արդեն գրեթե մեկ օր է Կրեմլը պաշտոնապես չի արձագանքել տելեգրամյան ալիքներով տարածված տեղեկկատվությանը, հուշում է, որ առնվազն այցի շուրջ քննարկումներն առկա են եւ կատարվում է այցը համաձայնեցնելու կամ կազմակերպելու աշխատանք:

Եթե Պուտինն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում այցերի Բաքու, ապա այդ այցն ըստ էության բացի ռուս-ադրբեջանական հարաբերության եւ նաեւ ռեգիոնալ համատեքստ պարունակող օրակարգերից, կլինի նաեւ որոշակի դիվանագիտական «ապտակ» Էրդողանին, որն արդեն ավելի քան մեկ տարի փորձում է հասնել Պուտինի Անկարաայցի, սակայն ռուսական կողմը պարբերաբար հղում է անում «ժամանակ չունենալուն»: Փաստացի կստացվի, որ Անկարա մեկնելու ժամանակ Պուտինը չի գտնում, իսկ ահա Բաքու մեկնելու ժամանակ գտնում է, ընդ որում բավականին կարճ ժամանակահատվածում, քանի որ այդպիսի այց կայանալու դեպքում ակնառու կլինի այն, որ Պուտինի այցը եղել է ոչ թե վաղուց պլանավորված, այլ բավականին արագ, օպերատիվորեն կազմակերպված:

Այդպիսով, ակնառու կլինի, որ հարկ եղած դեպքում Պուտինը գտնում է արտերկրյա այցի՝ տվյալ դեպքում Բաքու մեկնելու ժամանակ, իսկ ահա Անկարայի ավելի քան տարի ձգվող ակնկալիքը «բավարարելու» ժամանակ նա չի գտնում: Պարզ է, որ բուն հարցը իհարկե ոչ թե ժամանակը, այլ այսպես ասած առաջնահերթություններն են: Թուրքիան ըստ էության այսօր Ռուսաստանի համար առաջնահերթություն չէ, իսկ Բաքուն՝ այդպիսին է: Օրեր առաջ Բաքվում ընդունելով Թեհրանից անմիջապես այնտեղ մեկնած Շոյգուին, Ալիեւը հայտարարել էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունը օրինակելի կարող է լինել «որոշ հարեւանների» համար:

Իհարկե շատերը անմիջապես այդտեղ տեսան ակնարկ Հայաստանի հասցեին, սակայն ինքս կարծիք արտահայտեցի, որ տողատակում արժե գուցե ավելի շատ դիտարկել Թուրքիան, որի եւ Ռուսաստանի շփումները վերջին ամիսներին դուրս րեն գալիս տեղատվության ռեժիմից, անգամ Թոււրքիայի արտգործնախարար Ֆիդանի Ռուսաստան այցից հետո: Ալիեւը թերեւս Էրդողանին էր ակնարկում, որ Ռուսաստանի հետ հարաբերություն կառուցելու «օրինակ» պետք է վերցնի իրենից: Սա էլ իր հերթին պայմանավորված է անշուշտ Ալիեւի հավակնություններով եւ այդ համատեքստում նաեւ Էրդողանի՝ վերջին շաբաթներին հատկապես նկատելի դարձած դժգոհությամբ: Պուտինն ըստ երեւույթին ի թիվս այլ հարցերի, փորձում է թերեւս օգտագործել Ալիեւի հավակնություններն ու այդ համատեքստում Բաքվի ու Անկարայի միջեւ տեղատվության միտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում