Tuesday, 10 09 2024
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Գերեզմանատան մոտ վիճաբանել են, ապա հարվածել գարեջրի շշերով. կա զոհ

Հայիթիում իրավիճակի կայունացման միտումներ են նկատվում

Միջազգային առաքելության տեղակայումը նպաստել է Հայիթիում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Այդ երկրում իրավիճակը կտրուկ սրվել էր այս տարվա փետրվարից։ Ավազակախմբերն առևանգում էին խաղաղ բնակիչներին, խափանում սննդի և ջրի մատակարարումները, հարձակվում ոստիկանների վրա։ Կարգուկանոնը վերականգնելու նպատակով հունիսի վերջին Հայիթի են հրավիրվել Անվտանգության աջակցության բազմազգ առաքելության օտարերկրյա ոստիկանական ուժեր, որոնք բաղկացած են հիմնականում Քենիայի ստորաբաժանումներից։ Դրա շնորհիվ իրավիճակը երկրում որոշակիորեն կայունացել է, թեպետ դեռ գրանցվում են ավազակների հարձակման առանձին դեպքեր։

Անցումային շրջանի վարչապետ Հարի Քոնիլը հայտարարել է, որ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ավելի քան 85 տոկոսը դեռևս վերահսկվում է ավազակախմբերի կողմից, իսկ շուրջ 600 հազար մարդ լքել է իր տունը։

ՄԱԿ-ի արտոնած բազմազգ առաքելության կազմում հունիսի վերջից Հայիթի են ժամանում քենիացի ոստիկանական սպայերի խմբեր, որոնք կազմելու են 2,5 հազար մարտիկից բաղկացած ուժային կոնտինգենտի կորիզը և ապահովելու են սոցիալական և պետական հաստատությունների անվտանգությունը։ Քենիայից բացի Հայիթի ստորաբաժանումներ են պատրաստվում ուղարկել Բենինը, Չադը, Բահամյան կղզիները, Ճամայկան, Բարբադոսը, Սուրինամը և Բանգլադեշը։

Հայիթին արդեն մի քանի տասնամյակ չի կարողանում հաղթահարել սոցիալ-քաղաքական ճգնաժամը, որը սրվել է 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունից հետո: 2024 թվականի փետրվարին՝ վարչապետ Արիել Անրիի բացակայության պայմաններում ավազակախմբերն ակտիվացրեցին իրենց գործողությունները՝ հայտարարելով, որ մտադիր են խոչընդոտել երկրի կառավարմանը նրա վերադարձին։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ավելի ուշ, Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Ճամայկայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել էր, որ Անրին հեռանում է պաշտոնից, իսկ քաղաքական անցումային շրջանում Հայիթին ժամանակավորապես կառավարելու է նախագահական անցումային խորհուրդը։

Մայիսի վերջին Հայիթիի նախագահական անցումային խորհուրդը երկրի ժամանակավոր վարչապետ էր ընտրել ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Հարրի Կոնիլին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2011-2012 թվականներին։ Նա պետք է զբաղվի նաև նախագահական նոր ընտրությունների կազմակերպմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում