Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 6-8-ը տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «ստենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:
Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: