Tuesday, 10 09 2024
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

Աստանայում՝ քաղաքական «նախաբաղնիք» Իլհամ Ալիեւի համար

Օգոստոսի 9-ին Աստանայում գումարվել է Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների առաջնորդների վեցերորդ Խորհրդատվական հանդիպումը: Նախօրեին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է, որ Ղազախստանի նախագահի անձնական հրավերով միջոցառմանը «պատվավոր հյուր» հրավիրվել է նաեւ Իլհամ Ալիեւը: Բաքվի իշխանական լրատվամիջոցները նույն օրվա վերջին հատվածաբար ներկայացրել են Իլհամ Ալիեւի ելույթը, մինչդեռ ղազախական աղբյուրների տարածած լուսանկարներում պաշտոնական հանդիպման կլոր սեղանի շուրջ նա ներկա չէր:

Գաղտնիքը բացահայտել է «Թուրան» գործակալությունը՝ հղելով Ղազախստանի նախագահի աշշխատակազմի իր աղբյուրներին: Պարզվում է, որ Իլհամ Ալիեւի Կենտրոնական Ասիայի նախագահների Խորհրդատվական հանդիպմանը պաշտոնապես չի հրավիրվել եւ հայտնի չէ, թե որքան ժամանակ, քանի դեռ տեւում էր միջոցառումը, նա որտեղ է գտնվել: Ալիեւը միջոցառման պաշտոնական սրահ է հրավիրվել, երբ կենտրոնաասիական հինգ երկրների նախագահներն ավարտել են քննարկումները եւ ստորագրել ամփոփիչ կոմյունիկե, որ նախանշում է Կենտրոնական Ասիայի՝ որպես «մեկ միասնական աշխարհաքաղաքական տարածության» կազմավորում մինչեւ 2040 թվականը:

Փաստաթուղթը Կենտրոնական Ասիայի անվտանգության, տնտեսական, կոմունիկացիոն եւ ներդրումային հարցերում ուժային որեւէ կենտրոնի, տարածաշրջանին սահմանակից երկրի կամ կառույցի հետ համագործակցության նախապատվություն չի նախատեսում: Հայեցակարգը բացառապես ներքին առկա կապերի ինստիտուցիոնալացման եւ կատարելագործման մասին է: Ալիեւը, մինչդեռ, հանդես է եկել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «պաշտպանական համագործակցության» առաջարկությամբ:

Ստացվում է, որ Աստանայում Ալիեւի համար քաղաքական «նախաբաղնիք» է ստեղծվել՝ սկզբունքային քննարկումներին նրան չեն ներգրավել: Ըստ երեւույթին, Ղազախստանի նախագահ Տոկաեւը որոշակի իմաստով իր հեղինակությունը եւ տանտիրոջ իրավունքը գերագնահատել է: Կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրել են Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը:

Ոչ մի կերպ չեն կարգավորում Բաքու-Աշգաբադ հարաբերությունները: Երկու տարի առաջ անոնսավորված էր Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան գագաթաժողովը, որը, սակայն, տեղի չունեցավ: Թուրքմենական էժան գազի հաշվին Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունը կատարելու Ալիեւյան ծրագիրը ձախողվեց: Աշգաբադը տարեսզբից խզել է Ադրբեջանին սվոփ եղանակով մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազ վաճառելու պայմանագիրը:

Մշտապես բարդ են եղել եւ շարունակում են մնալ նաեւ Ադրբեջանի ու Տաջիկստանի հարաբերությունները: Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքական պետությունն է: Բացառված չէ, որ Խորհրդատվական հանդիպման պաշտոնական մասից Իլհամ Ալիեւի բացակայությունը պայմանավորված է Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահների չկամությամբ:

Բաքվի իշխանական լրատվամիջոցները դեռեւս տեղեկություն չեն տարածել, եւ հայտնի չէ, թե Ալիեւը երկկողմ հանդիպումներ ունեցե՞լ է: Շատ սկզբունքային է, որ հանդիպմանը ծրագրային ելույթում Ղազախստանի նախագահը Կենտրոնական Ասիայի համար կոմունիկացիոն առումով ընդգծել է, ինչպես ինքն է ձեւակերպել, «Տրանսաֆղանական երթուղու» աշխարհաքաղաքական նշանակությունը:

Ըստ տեղեկությունների՝ Հարավային Կորեան քննարկում է Աֆղանստան-Տաջիկստան մոտ հիսուն կիլոմետր երկարության երկաթուղու կառուցումը ֆինանսավորելու հարցը: Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա Կենտրոնական Ասիայի երկրներն Աֆղանստան-Պակիստան «միջանցքով» կկապվեն Հնդկական օվկիանոսի նավահանգիստներին: Առկա է նաեւ Թուրքմենստան-Իրան-Պարսից ծոց ելքի հնարավորություն: Տպավորություն է, որ Կենտրոնական Ասիան փորձում է հաղթահարել Բաքվի լոգիստիկ «հաբից» կախվածությունը եւ ունենալ այլընտրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում