Գազա քաղաքի դպրոցի վրա առավոտյան աղոթքի ժամանակ Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։
Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 100 մարդ։
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։