Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը Մոսկվայում գրեթե 15 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք ունի։ Այդ մասին հայտնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը (TI): Օբյեկտները գրանցված են Իվանիշվիլիի կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի, նրանց ավագ որդի Ուտայի և ռուսական Aqua-Space ընկերության վրա, որը միլիարդատերը տնօրինում է օֆշորային ընկերության միջոցով։
Ըստ TI-ի՝ 2013 թվականին վարչապետի պաշտոնում լրացված միակ հայտարարագրում Իվանիշվիլին նշել է Մոսկվայի ունեցվածքի մի մասը։ Քննիչները պարզել են, որ Խվեդելիձեի կողմից վերջերս ձեռք բերված որոշ գույք նախկինում պատկանել է Ուչա Մամացաշվիլիին՝ Բիձինա Իվանիշվիլիի զարմիկին։